Գյումրեցի դերասան Արթուր Հակոբյանը հայ լրագրողի հետ զրույցը կիսատ է թողել՝ թիկունքում լսելով ռուս լրագրողի խոսքը: «Կներեք, բայց այս լեզուն լսել չեմ կարող»,- ասել է նա եւ հուզված հեռացել: Բա մշակույթի գործչի վայել արարք է, որ մի հատ էլ նրան օրինակ են բերում ու գովում են:
Ուրեմն Հայրենական Մեծ պատերազմի մեր հերոսները, մեր նահատակները իզու՞ր են պայքարել ֆաշիզմի ու ազգայնականության դեմ, որ սենց բան մենք անենք: Քիչ են ռուսախոս հայերը, քիչ ռուս է հայի համար արյու՞ն թափել... Ում եք նմանվում: Թուրքի՞: Ադրբեջանցու՞: Ինչ է մեկը մի բան է արել ամբողջ ա՞զգն է մեղավոր: Խելքի եկեք` Ցեղասպանություն վերապրած ազգին վայել չէ: