armlur.am-ը գրում է. Գյումրիում դաժան սպանության մեջ կասկածվող Վալերի Պերմյակովի քույրը՝ Եկատերինա Միսայլովան, վստահ է, որ իր եղբայրը չէր կարող այդքան մարդ, հատկապես՝ երեխա սպանել: Կայքի հետ զրույցում նա որոշ փաստեր ներկայացրեց եղբոր մասին: Եկատերինա Միսայլովան նշում է, որ իր եղբայրը ոչ մի առողջական խնդիր չի ունեցել, իսկ այն լուրերը, թե Պերմյակովի եղբայրն ազատազրկված է, չի համապատասխանում իրականությանը: «Ես ձեզ կարող եմ մենակ մի բան ասել. իմ եղբայրը երբեք չէր կարող մարդ սպանել, հատկապես՝ երեխա: Ես մտածում եմ, որ նրան կարող են առևանգած լինել», – նշեց նա:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում