▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձ հետաքրքիր չի, թե ով է իմ երկրի նախագահը` Պողոսը, թե Պետրոսը... Դավիթ Ասատրյան

4 ժողովածուների հեղինակ, բանաստեղծ Դավիթ Ասատրյանը կարծում է, որ գրչով սեփական ապրուստ հոգալը անհնար է ներկայիս պայմաններում:

«Եթե չես գրում էրոտիկ թեմաներով կամ գողականների մասին, ուրեմն` դժվար թե գրելով կարողանաս սեփական ապրուստդ հոգալ ու գումար վաստակել»,-Asekose.am-ի հետ զրույցում նշում է  բանաստեղծն ու ավելացնում, որ այնուամենայնիվ այսօր  հայ իրականության մեջ ստեղծվում է պոեզիա և լավ գործեր են ստեղծվում:

Հայ մարդուց ու հայ տեսակից ոգեշնչվող և տեքստային հայրենասիրությունը չընդունող բանաստեղծին այսօր ամենաշատն անհանգստացնում է կեղծ ազատությունը:

«Ազատություն և սեր քարոզողների խոսքերում այնքան ագրեսիա կա, որ ապշեցնում է: Ստիպում են, որ դու ազատ լինես, բռնանում են քո վրա, որ դու չընդունես բռնությունը. սա անտանելի է»,-ընդգծում է Դավիթը:

Բանաստեղծի կարծիքով` մեզանում առկա բազում խնդիրները կարող են լուծվել բացառապես յուրաքանչյուրիս վերափոխման և պայքարի արդյունքում. «Ինձ հետաքրքիր չի, թե ով է իմ երկրի նախագահը` Պողոսը, թե Պետրոսը, ինձ ավելի շատ հետաքրքրում է նրա արած քայլերին ժողովրդի վերաբերմունքը: Իսկ ժողովուրդը պետք է ստիպի ղեկավարին աշխատել»,-հավելում է նա:

Դավիթ Ասատրյանի հետ հարցազրույցի հեռուստատեսային ամբողջական տարբերակը կարող եք դիտել կիրակի օրը Asekose.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդման շրջանակներում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին