▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձ իսկապես կներեք… Նազենի Հովհաննիսյանի գրառումը

Դերասանուհիհաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Գեղեցիկ ու մշակված իրականությունից, լուսանկարներից կամ ժպիտներից այն կողմ՝ մեր կնճռոտված ճակատագրերն են:

Ինձ ասում են՝ վերջերս քիչ եմ դնում «պոզիտիվ» գրառումներ, իսկ ես կարդում եմ իմ գրածները ու հասկանում, որ ավելի շատ եմ փորձում գրել դրականի մասին, քան իմ ներսում զգում եմ: Թեև ճիշտ են նկատել..

/filemanager/uploads/Nazeni_Hovhannisyan_2.jpg

Փորձում եմ տեսնել գեղեցիկը՝ ինչպես նախկինում, փորձում եմ փոխել գռեհիկը՝ ինչպես նախկինում, փորձում եմ ուժ տալ, մոտիվացնել կամ ոգևորել, ինչպես նախկինում, թեև հաճախ ինքս ունեմ մի լավ խոսքի, ուժի աղբյուրի կամ հույսի նշույլի մեծ կարիք..., բայց Ես ՓՈՐՁՈւՄ ԵՄ... նաև ինձ եմ փոխում էլի, կոտրում, որ կիսատ մնացած ճաքերն անընընդհատ չխանգարեն, ավելի լավ է կոտրվեմ վերջնական, հետո վերականգնվելու միտումով...գուցե ստացվի, գուցե և իսպառ մնամ կոտրված...

Ամեն դեպքում ինձ կներեք, եթե չի ստացվում, եթե ցավից կռկված ամենամանր բանն ավելի ծանր եմ տանում, եթե այլևս չեմ կարողանում ժպտալ այն ծանոթներիս, որոնք իրենց են խաբում հերիք չի, դեռ ուզում են ինձ էլ խաբել, որ չեմ դիմանում էլ չհասկացվածությանն ու անփույթ վերաբերմունքին մարդուն, գործչին, տառին կամ հնչյունին, մեր արժեքներին...

Կներեք ինձ, որ երբեմն ավելի սուր եմ, քան կուզեի, ավելի մեղմ ու ներողամիտ, քան պետք է, ավելի հիվանդագին եմ տանում ամեն մի կորուստ, քան գուցե պետք է, ինձ կներեք իսկապես, որ ավելի մեկուսացած եմ, քան երբևէ կամ ավելի միայնակ, քան կարող է մարդը տանել... Կներեք, որ չեմ կարողանում օգնել բոլորին, ովքեր ունեն կարիքը, օգնել այն աստիճանի, որքան, որ իսկապես կուզեի...

Ինձ իսկապես կներեք, որ այդպես էլ չսովորեցի լինել անտարբեր, մնալ անմասն ու չբարկանալ, երբ ինչ-որ բան էնպես չի..., իսկ շատ բան «էնպես չի»...

Մենք բոլորս ունենք մի կյանք, հետագիծ ենք թողել ու փորձում ենք նայել հետագային, հիմա կարևոր է գտնել ու հասկանալ ինքներս մեզ ՆԵՐԿԱՅՈւՄ, այն ներկայում, որը մեր հետագծի ու հետագայի մեջտեղում է: Հավասարակշռության կետն է պետք գտնել:

Մենք բոլորս էլ ճոճվող «կամրջի» վրա ենք: Միակ ուժը, որով կկարողանանք ինքնակազմակերպվել՝ հենց մենք ենք. իրար ձեռք բռնած:

պիտի անցնենք... կամ ընկնենք

Հ.Գ. սպիտակը լույսի և մաքրության գույնն է, մաքուր էջերին խնամքով գրենք»:

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին