▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ի՞նչ ջանքեր եք գործադրելու, որ այդ խայտառակությունն ԱԺ օրակարգում տեղ չգտնի

Արդեն տեղեկացրել ենք, որ մեկնարկել  է ԱԺ հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանը:

Նիստի մեկնարկին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը երկար բացակայությունից հետո հարց հնչեցրեց.

«Ցանկանում եմ իմանալ՝  որպես ՀՀԿ ներկայացուցիչ, որ այս պահին ԱԺ-ում մեծամասնություն եք կազմում, այն էլ խոցելի մեծամասնություն, հայ-թուրքական արձանագրությունները  ե՞րբ եք դուրս մղելու ԱԺ օրակարգից: Եվ ի՞նչ ջանքեր եք գործածելու, որ այդ խայտառակությունն ԱԺ օրակարգում այլևս տեղ չգտնի»:

 Ի պատասխան՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց.

«Խոցելի փոքրամասնությանն ասեմ, որ Ձեր հարցը հռետորական եմ հռետորական եմ համարում: Բազմիցս պատասխաններ տրվել են: Եթե օրակարգից հանելու խնդիր լինի, բոլորդ կիմանաք: Եթե  իմ անձնական կարծիքն եք ուզում իմանալ, այս պահին նպատակահարմար չէ»: 

ՍԺ նիստին ուղիղ միացմամբ կարող եք հետևել այստեղ: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին