▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ կապ ունի Սաշիկ Սարգսյանը բանկերի դեմ դատական գործընթացների հետ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի բանկերի հետ մի քանի տասնյակի հասնող դատական գործերի մեջ է ներգրավված գործարար Գեւորգ Աֆանդյանը: 

Ավելին, տարբեր լրատվամիջոցներում պարբերաբար գնահատականներ են հնչում, որ Աֆանդյանը որոշել է իր բոլոր խնդիրները լուծել՝ բանկերին դատի տալու ու գումարներ ստանալու ճանապարհով։ Մասնավորաբար, Աֆանդյանը փորձում է 22 մլն դոլար ստանալ ԱյԴի (նախկինում՝ «Անելիք») բանկից: 

Ըստ տարբեր տեղեկությունների, Աֆանդյանին իր ուշագրավ գործունեության մեջ, ինչպես նաեւ դատական այս գործընթացներում աջակցել ու աջակցում է ՀՀ նախկին նախագահի եղբայրը՝ Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանը: «Փաստի» հարցին, թե արդյո՞ք սրա հետ կապված իրենք ունեն փաստեր, ԱյԴի բանկի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը նշեց՝ իրական փաստեր, ապացույցներ այս պահին ձեռքի տակ չունեն։ 

«Լրատվամիջոցներում բազմաթիվ հրապարակումներ կան գործարարի՝ նախկին եւ նույնիսկ ներկա պաշտոնյաների հետ կապերի եւ հարաբերությունների մասին։

 Բնականաբար, մենք էլ ենք դրանց տեղյակ։ Վստահ ենք, որ նոր Հայաստանում նույնիսկ հզոր հովանավորների եւ պաշտոնյաների աջակցությամբ հնարավոր չէ նախկին գործելաոճն ապահովել եւ ինչ-որ խնդիրներ ու հարցեր լուծել։ 

Լիահույս ենք, որ դատական այս գործընթացում արդարությունն այլընտրանք չունի»,ասաց Աբրահամյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին