▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձ մի հատ կոֆե կտա՞ք...Ինչպե՞ս Արմեն Սարգսյանին դիմավորեցին «Արեգակ»​ ներառական​ փուռ-սրճարանում

Հանրապետության​ նախագահ​ Արմեն​ Սարգսյանն այսօր Գյումրիում​ այցելել​ է​ «Արեգակ»​ ներառական​ փուռ-սրճարան՝​ ջերմ​ հյուրընկալության​ արժանանալով​ իր​ համար​ վաղուց հարազատ​ դարձած​ այդ​ վայրում․​ Գյումրիում​ գտնվելիս​ Արմեն​ Սարգսյանը գրեթե​ միշտ​ այցելում​ է​ այստեղ։​

Ջերմ​ ու​ անմիջական​ մթնոլորտում​ նախագահը​ զրուցել​ է​ իր​ վաղեմի​ բարեկամների՝​ փուռ-սրճարանի​ երիտասարդ​ աշխատակիցներ​ Միքայելի,​ Գրիշայի​ և​ մյուսների​ հետ,​ հետաքրքրվել նրանց​ ​ կյանքով​ ու​ աշխատանքով, վայելել նրանց​ թխած թարմ հացաբուլկեղենը։ 

Նշենք, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գյումրիում այցելել է նաև «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության «Շալե Գյումրի» կենտրոն։

Այն 1988-ի երկրաշարժից ավերված կառույցներից հավաքած, ավելի քան 150-ամյա պատմություն ունեցող սրբատաշ քարերից, Սարիղամիշի փայտից և հին դարբինների ձեռքով կռած մետաղյա ամրակներով կառուցված յուրօրինակ համալիր է:

Նախագահ Սարգսյանը շրջել է կենտրոնում, ծանոթացել «Շալե Գյումրիի» պատմությանը։ Կենտրոնի պատերին ներկայացված է հին Գյումրիի պատմությունը: Բացառիկ լուսանկարները, գրքերն ու ամենատարբեր իրերը այցելուներին «պատմում» են քաղաքի անցյալի մասին:

«Շիրակ կենտրոն» ՀԿ֊ն, նրա ղեկավար Վահան Թումասյանի խոսքով, տնակներում բնակվող երեխաների համար իրականացնում է սոցիալական տարբեր նախաձեռնություններ։ Նախագահ Սարգսյանը հանդիպել ու զրուցել է տնակներում բնակվող երեխաների հետ, նրանց նվերներ հանձնել ու հրավիրել նախագահական նստավայր՝ մասնակցելու ամանորի տոնակատարություններին։ 

Կարդացեք նաև՝ 

Ինձ ասում էին երեխեքի հետ եմ հանդիպելու...Արմեն Սարգսյանն անակնկալի եկավ

Կարդացեք նաև՝ 

Համարեք, որ ես գյումրեցի եմ և մոտ ապագայում ուզում եմ այստեղ տուն գնել․ Արմեն Սարգսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին