Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը պահվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մենախցում:
Այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են քրեակատարողական հիմնարկի մամուլի ծառայությունից։
««Ձերբակալված և կալանավորված անձանց պահման մասին» 31-րդ հոդվածի համաձայն՝ կալանավորված Արմեն Աշոտյանը պահվում է մենախցում»,- նշել է մամուլի ծառայությունը:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հունիսի 16-ին երկու ամսով կալանավորվել է։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում