▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Ալեն Սիմոնյանը տեսաուղերձ է հղել վրացիներին

Քաղաքական մշակույթի մասին խոսող մարդը ինչպե՞ս կարող է դուրս գալ դահլիճից, երբ խոսում են իր. . .

Ջենտլմենական պայմանավորվածություն ձեռք բերենք, COVID-ի հետ կապված հարցերը խաղից դուրս թողնել.. . .

Տան հեռուստացույցն ընկել է վրան. Գևորգ Դերձյանը՝ 5-ամյա երեխայի մահվան մասին

Կատակ չեմ անում. Ռուբեն Ռուբինյանի արձագանքը՝ Էդմոն Մարուքյանի գրառմանը

Մեր մարմինը գրեթե միշտ եղել է դիմակներով․ Հայկ Մարության

Իշխանությունները կգան ու կգնան... Արամ Ա. Կաթողիկոսի պատգամը 

Նիստը ես վարեմ, դուք գա՞ք, առաջարկեք նախագիծն օրակարգից հանենք․․․Հայկ Մարության

Թույլ չենք տալու, որ ԱԺ֊ն Մուամմար ալ-Կադդաֆի անվան խորհրդարանի վերածեք... Էդմոն Մարուքյան

Ես Սասուն Միքայելյանի թասիբը կպահեմ Ձեր փոխարեն․ Անի Խաչիկյանը՝ «Իմ քայլ»-ին

Սպանություն Աբովյանում․ եկեղեցու մուտքի մոտ 40-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

Լայվերով, սելֆիներով ու ծառից ծառ թռնելով կորոնավիրուսի դեմ չեն պայքարում․ Շարմազանով

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում 5-ամյա երեխա է մահացել

Օ՜, իմ սիրելի իշխանության ներկայացուցիչներ, ինչո՞ւ եք պաշտպանում բանկերին․ Ուրիխանյան

Առաջարկում եմ առանց էմոցիաների ինձ ուղարկեք տեղեկատվությունը․ Սոֆյա Հովսեփյան

Դուք ծափահարել եք, երբ արդարացնում էին բռնությունը... Մարուքյանը՝ Միրզոյանին

Սա խայտառակություն է... Ռուբինյանը՝ Մարուքյանին

4 մահ և 289 նոր դեպք. ընդհանուր թիվը՝ 7402

Բարձրաստիճան շատ պաշտոնյաների այսօր հրաժեշտ կտանք. Արայիկ Հարությունյան

Գևորգ Պետրոսյանը նախազգուշացում ստացավ` ԱԺ դահլիճում դիմակ չկրելու համար

Պատգամավորին չեք կարող դուրս հրավիրել՝ դիմակ չկրելու համար. Մարուքյանը՝ Միրզոյանին

Նույնիսկ տնային պայմաններում պատրաստված դիմակի որակյալ կրումը ...Փաշինյանի գրառումը

250՝ ծանր, 48՝ ծայրահեղ ծանր․ նախարարը նոր թվեր է հրապարակել

Քննարկվում է իշխանությունը Արմեն Սարգսյանին հանձնելու փուլային տարբերակը

Ինչու՞ է պարետատան նիստերը վարում Փաշինյանը. Ավինյանի հետ հարաբերությունները լարվա՞ծ են

Զրո վերաբերմունքը մեր պարկեշտությանն ու նվիրվածությանը ամենալավ վարձավճարը չէր

Պարետի նոր որոշումը՝ դիմակների վերաբերյալ

Համատեղ հայտարարություն 5G ցանցի մասին

Բակում խաղացող երեխաներին սեռական «դաստիարակության» ինչ-որ գիրք են տվել

Դիմակի փոխարեն կարելի է կրել ցանկացած պարագա, որը կծածկի քիթը և բերանը․ ԱԺ պատգամավոր

Հայեր vs Կոռոնավիռուս...Ամբողջ կյանքումս այսքան զայրացած չեմ եղել. Նարեկ Հախնազարյան 

Մոր ամուսինը յոթամյա երեխային ստիպել է օղի խմել, քաղցած է պահել. Նաիրա Զոհրաբյան

«Չէ, լո՞ւրջ». Ռուբեն Հայրապետյան

Դատարանը մերժել է Ռուբեն Հայրապետյանի որդու կալանավորման միջնորդությունը

Վարչապետ փոխելու եւ նոր վարչապետ ընտրելու մասին առաջինը խոսել եմ ես. Արթուր Վանեցյան

Ի՞նչ խնդիրներ է լուծում «Ազգային», կամ «Տեղական» ավիափոխադրողը

Ոստիկանությունը հորդորում է ոչ աշխատանքային օրերին զերծ մնալ մասսայական միջոցառումներից

Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է որդու ծննդյան տարեդարձը

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը կհետաձգվի. Սեյրան Օհանյանի պաշտպանի մոտ. . .

«Առաջին ալիք»-ում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման դեպք․ «Լուրերի» թողարկումը կվարեն դիմակով

Մեր «սխալը» կորոնավիրուսի դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում էր

Արթուր Վանեցյանը ՀՔԾ-ում է. նա հաստատեց. ինքը Հռոմում հանդիպել է Միքայել Մինասյանի հետ

Սիփան Փաշինյանի փորձարկումը. ՖԲ իր էջում լուսանկար է տեղադրել, եւ րոպեներ անց դրա շուրջ. . .

Եթե թուլություն ունեք, անմիջապես տեղեկացրեք գործատուին. Լիանա Թորոսյան

Սևան քաղաքը փակ է լինելու մինչև հունիսի 3-ը ներառյալ

Այս տեմպերով մի քանի օրից Բելառուսին էլ կանցնենք. Հրանտ Բագրատյան

Սիրուշոն հետաքրքիր նորություն ունի La Casa de Papel հայտնի սերիալի սիրահարների համար

Մարտ-ապրիլ ամիսներին դիմակների սպառման մոտ 20%-ն ապահովվել է տեղական արտադրողի կողմից. նախարարի տեղակալ

Հանրային սննդի 90 կետի գործունեություն ենթակա է կասեցման․Մանուել Մելիքյան

Ծեծկռտուքից հետո փորձե՞լ է հաշտվել Սասուն Միքայելյանի հետ. Էդմոն Մարուքյանը պարզաբանում է

Ի՞նչ պետք է իմանա ֆիզիկական անձը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրից ավտոմեքենա ներկրելիս

Երրորդ երկրից Եվրասիական տնտեսական միության տարածք անձնական օգտագործման համար ավտոմեքենա ներմուծելիս հունվարի 1-ից մաքսատուրքերն ու հարկերը հաշվարկվելու են միասնական դրույքաչափով` ներառելով մաքսատուրքերի և ավելացված արժեքի հարկի հանրագումարը` առանց այդ հարկերը տրոհելու: Հաշվարկը կախված է լինելու ներմուծվող ավտոմեքենայի թողարկման տարեթվից, ավտոմեքենայի արժեքից ու շարժիչի աշխատանքային ծավալից: Գործընթացը կարգավորվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 20.12.2017 թ. 107-րդ որոշմամբ: Անկախ միասնական դրույքաչափից, ինչպես ներկայում, այնպես էլ 2020 թվականից շարունակվելու է գանձվել նաև բնապահպանական հարկ՝ ՀՀ հարկային օրենսգրքի 171-րդ հոդվածի համաձայն։ Այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Եթե ավտոմեքենայի թողարկման պահը 3 տարուց ավելի չէ, միասնական մաքսային վճարը հաշվարկվում է ներմուծվող ավտոմեքենայի համար սահմանված արժեքային դրույքաչափով, այսինքն` արժեքի նկատմամբ տոկոսադրույքով, բայց ոչ պակաս, քան ավտոմեքենայի շարժիչի աշխատանքային ծավալի և սահմանված դրույքաչափի արտադրյալը։ Մասնավորապես, եթե ավտոմեքենայի արժեքը չի գերազանցում 8500 եվրոն, օրինակ 7800 եվրո է, և դրա համար սահմանված է միասնական դրույքաչափ՝ ձեռքբերման արժեքի 54%-ի չափով, միասնական դրույքաչափը կհաշվարկվի այս բանաձևով. ՄԴ = 7800€ x 54% = 4212 €։

Սակայն միասնական դրույքաչափը պետք է լինի ոչ պակաս, քան 2,5 եվրո՝ մեքենայի շարժիչի աշխատանքային ծավալի 1 խորանարդ սանտիմետրի համար: Այսինքն` եթե շարժիչի աշխատանքային ծավալը 2500 խորանարդ սանտիմետր է, հաշվարկը կկատարվի այսպես. 2500սմ3 x 2,5€ = 6250 եվրո:

Հետևաբար վճարման ենթակա գումարը կկազմի 6250 եվրոյին համարժեք դրամ, քանի որ արժեքային դրույքաչափով հաշվարկված գումարը պակաս է, քան շարժիչի աշխատանքային ծավալի համար սահմանված դրույքաչափով հաշվարկված գումարը:

Միևնույն 7800 եվրո արժեքով, բայց 1600 խորանարդ սանտիմետր աշխատանքային ծավալով շարժիչ ունեցող ավտոմեքենայի համար միասնական մաքսային վճարի հաշվարկը կկատարվի այսպես. ՄԴ = 7800€ x 54% = 4212 եվրո, բայց ոչ պակաս, քան 1600 սմ3 x 2,5€ = 4000 եվրո։

Այս դեպքում վճարման ենթակա գումարը կկազմի 4212 եվրոյին համարժեք դրամ, քանի որ արժեքային դրույքաչափով հաշվարկված գումարը, ի տարբերություն նախորդ օրինակի, գերազանցում է շարժիչի աշխատանքային ծավալի համար սահմանված դրույքաչափով հաշվարկված գումարը:

Այսպիսով` 3 տարուց ոչ ավելի թողարկման պահ ունեցող, նույն արժեքով, բայց աշխատանքային տարբեր ծավալ ունեցող շարժիչներով ավտոմեքենաների համար հաշվարկվում են վճարման ենթակա տարբեր գումարներ։

Ավտոմեքենաների արժեքը հայտարարագրվում է ուղևորային մաքսային հայտարարագրում: Սակայն եթե ներկայացված փաստաթղթերում արժեքը չի հիմնավորվում, ապրանքի արժեքը կսահմանի մաքսային մարմինը՝ համաձայն ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 267-րդ հոդվածի։

Այլ է հաշվարկը երեք տարուց ավելի թողարկման պահ ունեցող ավտոմեքենան անձնական օգտագործման նպատակով ներկրելիս։ Այս դեպքում միասնական դրույքաչափը միայն ավտոմեքենայի շարժիչի աշխատանքային ծավալի և սահմանված յուրահատուկ դրույքաչափի արտադրյալն է։ Օրինակ` եթե ներմուծված ավտոմեքենայի թողարկման պահը գերազանցում է 5 տարին, իսկ շարժիչի աշխատանքային ծավալը 1600 խորանարդ սանտիմետր է, միասնական դրույքաչափով վճարման ենթակա գումարը կստացվի այս բանաձևով ՄԴ = 1600 սմ3 x 3,5 € = 5 600 եվրոյին համարժեք ՀՀ դրամ։ Կգանձվի նաև բնապահպանական հարկ` կախված մեքենայի տարիքից: Ընդ որում, որքան ներմուծվող ավտոմեքենայի թողարկման տարեթիվը հին է, այնքան յուրահատուկ դրույքաչափն ավելի բարձր է սահմանված, նույնիսկ եթե շարժիչի աշխատանքային ծավալը նույնն է։      

Կարևոր է իմանալ, որ եթե անձնական օգտագործման նպատակով 2019 թվականին ներմուծված ավտոմեքենայի համար մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ գրանցվի «ուղևորային մաքսային հայտարարագիրը», այլ ոչ թե «տարանցման հայտարարագիրը», ապա մաքսազերծումը կկատարվի ներկայում գործող դրույքաչափերով: Բայց եթե ներկրվի, օրինակ, դեկտեմբերի 28-ին, իսկ «ուղևորային մաքսային հայտարարագիրը» գրանցվի 2020թ հունվարի 1-ից սկսած, կհաշվարկվեն նոր դրույքաչափերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին