▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ թույլատրելի չէր Սերժ Սարգսյանի համար, չի կարող թույլատրելի լինել Նիկոլ Փաշինյանի համար. Սամսոնյան

 

Այսօր լրագրողների հետ զույցում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը, անդրադառնալով ԱԱԾ-ն և Ոստիկանությունը խորհրդարանի վերահսկողությունից դուրս թողնելուն, ասել է.

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Ինչ թույլատրելի չէր Սերժ Սարգսյանի համար, չի կարող թույլատրելի լինել Նիկոլ Փաշինյանի համար»,- նշեց Սամսոնյանը և ավելացրեց, որ քաղաքականության դաշտ գալով՝ այդ կառույցները չեն քաղաքականացվում:

Իսկ ԼՀԿ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն էլ հիշեցրեց նախկինում այս հարցի շուրջ ԱԺ փոխնախագահ Արարատ Միրզոյանի արտահայտած կարծիքը.

«Արարատ Միրզոյանի բառերով մեջբերեմ՝ «Եթե այդ ուժային կառույցները խորհրդարանի վերահողությանը չեն ենթարկվելու, չեն գալու ԱԺ, դրանք կարող են քաղաքական նպատակներով օգտագործվել վարչապետի կողմից՝ ճնշելու ընդդիմությանը»: Հիմա չենք կարող երաշխիքներ ունենալ, որ նոր կառավարությանը դա չի անի»,- ասաց նա:

 

 

 

 

 

 

 

 

Գորգիսյանը նաև հիշեցրեց, որ «Ելք» խմբակցության ղեկավար եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանն ինքն էլ դեմ էր, որ այդ կառույցները վարչապետին ենթարկվեն, քանի որ դա սուպերվարչապետության մի մաս էր ընկալվում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին