Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կանանց մեկամսյակի ավարտին` ապրիլի 7-ին, անակնկալ է մատուցելու` ներկայացնելով իր հեղինակած` «Ինձ խոստացիր» երգը, որն էլ կատարելու է Հայկոն: Նախարարը ֆեյսբույքան իր էջում արդեն հրապարակել է երգի խոսքերը.
«Սիրելի կանայք և աղջիկներ,
Ձեր բազմաթիվ խնդրանք-պահանջներով հրապարակում եմ «Ինձ խոստացիր» երգի խոսքերը: Հուսամ, կհավանեք smile emoticon
Ինձ խոստացիր, որ կհիշես անունը իմ:
Ինձ խոստացիր, որ կսիրես օրերը հին:
Ինձ խոստացիր, որ կպատմես հազար հեքիաթ:
Ինձ խոստացիր, որ կմնաս միշտ հարազատ:
Ինձ խոստացիր արևածագ,
Ինձ խոստացիր գարնան վտակ,
Ինձ խոստացիր, որ չեմ մնա ես մեն-մենակ:
Կանցնեն օրեր ու տարիներ` քեզ կսպասեմ:
Կանցնեն ամպեր ու քամիներ` քեզ կպահեմ:
Կանցնեն նրանք, ում համբուրել եմ, բայց ստել:
Կանցնեն նրանք, ում արթնացել ու չեմ տեսել:
Կանցնեն մարդիկ խայտաբղետ,
Կանցնեն ու կկորչեն անհետ,
Կանցնեն բոլորը` դու մնա ինձ հետ:
Ինձ խոստացիր, որ կհիշես անունը իմ ...»
Կարդացեք նաև` Կարծում եմ, որ ԿԳ նախարարի և իմ կողմից հետաքրքիր նվեր է մեր սիրելի աղջիկներին և կանանց. Հայկո