▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Բակո Սահակյանին անվանեց ՀՀ Արցախի մարզպետ՝ պաշտոնական միջոցառման ժամանակ

Քա տղա, էդ կնգա յուբկեն ընչի ես հակե․․․«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

Մարիամ Փաշինյանը գրառում է կատարել

Այդ զգեստներով տղամարդիկ խորհրդանշում են Գյումրու դարբիններին

63-ամյա արմավիրցին կասկածվում է 3-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ սեքսուալ բռնի. . .

Դուբայի Բուրջ Խալիֆան՝ Հայաստանի դրոշի գույներով

Անկախության և խաղաղության երաշխավորը ժողովուրդն է. Դավիթ Տոնոյան

Պետերբուրգում բախում է տեղի ունեցել հայերի եւ դաղստանցիների միջեւ

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափի փողերի. . .

Գոռ Կիրակոսյանը՝ ԱՄՆ-ի դժվարությունների, Հրանտ Թոխատյանին դագաղում պառկեցնելու, Ռաֆայել. . .

Սերժ Սարգսյանի անունով այս տոնական միջոցառումներին մասնակցության հրավեր եղել է․ Մանրամասնում է. . .

Ամերիկան չասեց՝ վա՜յ, Ժիրիկը գնաց... Ժիրայր Ավանյան

Կոռուպցիայի դեմ պայքարը շարունակվելու է. ԱԱԾ պետի ԺՊ

Արմեն Սարգսյանը պատմել է 8-րդ դասարանում գրած շարադրության մասին

Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիները պիտի վերադարձվեն Հայաստան․ Զոհրաբ Մնացականյան

Անկախությունը մշտապես արժևորելու լավագույն միջոցն աշխատանքն է․ Բակո Սահակյան

Գյումրիից թռանք Լոս Անջելես. Նիկոլ Փաշինյան

Սեպտեմբերի 21-ը՝ սննդի ապահովման նոր համակարգի անցած զորամասում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Շնորհակալ եմ, որ տարբերվող կինը կարող է լինել մեր անկախ երկրի հերոս. Վարդա Ավետիսյան

Ինչ ասելիք ունեի՝ ասել եմ․․․Սերժ Սարգսյան

Հայ ժողովուրդը ոչ միայն դարձել է ավելի ուժեղ, այլ ավելի ամուր է կանգնել իր ոտքերի վրա. Նիկոլ Փաշինյան

Պուտին-Փաշինյան հանդիպում կլինի. Մհեր Գրիգորյան

Սերժ Սարգսյանն ուխտագնացության է գնացել Սուրբ Հովհաննես վանք

Այդ մեկ մարդը դու ես. Գյումրիում մեծարել են Նիկոլ Փաշինյանի մրցանակաբաշխության հերոսներին

Տեսահոլովակի պրեմիերա. Ջուս՝«Շնորհավոր»

ԱԱԾ-ն բացահայտել է էլեկտրաէներգիայի ապօրինի օգտագործմամբ կրիպտոարժույթի արտադրություն իրականացնելու դեպք

Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Սարգսյանը զրուցում էին իրենց դիետայի մասին

Սեփական հասարակության մեջ բաժանարար գծեր քաշելը թշնամու կրակոցից վտանգավոր է. Սերժ Սարգսյան

Պետք է վե՛ր կանգնել անձնական ճղճիմ շահերից, որոնք մեր երկիրը աղետալի ցնցումների են տանում. Սեյրան Օհանյան

Հյուսիսային պողոտայում Արթուր Աբրահամը վթարի է ենթարկվել. կա վիրավոր

Աննա Հակոբյանը «Սպայդերմեն» է նվիրել 6-րդ հարկից ընկած երեխային

Ասել են, որ մանդատը վայր դնի. Փաշինյանն իր մոտ է հրավիրել պատգամավորին

Ոստիկանապետի ԺՊ-ի նշանակման համար միջնորդել է Հայկ Մարությանը. նրանք ընկերներ են

Որոշել են առանձին «վերցնել» Գյումրին. Սամվել Բալասանյանը վաղաժամկետ հրաժարական կտա և կմիանա այդ թիմին

Սենց կլնի ընդդիմությունը․․․Արարատ Միրզոյանը՝ Մանե Թանդիլյանի մասին

Մեր Անկախությունը մեր Ինքնությունն է․ Աննա Հակոբյանը՝ հայկական տարազով

Ի՞նչ է անկախությունը ՀՀ կառավարության անդամների համար

Խոնարհում մեր Նահատակներին. Նիկոլ Փաշինյանն այցելել է Եռաբլուր

Մի նախագծի պատմություն, որը բորբոքեց անցյալը, կամ՝ ինչո՞ւ են հանրապետականները մտահոգ․ Դավիթ Խաժակյան

Մամեդյարովի հետ հանդիպումից առաջ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարարի հետ

ԵՄ-ի և ՎԶԵԲ-ի աջակցությամբ Հայաստանում բացվում է մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդ

Հանրայինն ունի իր հայեցողությամբ վերահեռարձակող ընտրելու իրավունք. Արա Շիրինյանի պատասխանը՝ Օղլաղչյանին

Երբեք թուլ չեմ տա արատավորել իմ անունը. Նազենի Հովհաննիսյան

Հենրիխ Մխիթարյանին նվիրված նոր երգը

«Յուրի Ջորկաեֆը կայցելի Հայաստան»․ Նիկոլ Փաշինյան

Ովքե՞ր են նախագահ Սարգսյանից պետական պարգևներ ստացել Անկախության տոնի առթիվ

Երրորդմասցի Լյովիկի եւ նրա ընկերների սպանության գործով Գաստիկի, Ծըգլի եւ Տլեի պատիժը խստացվեց.. . .

«Դատարանի հրապարակած որոշումները կայացվել են բիրտ, աննախադեպ ճնշումների տակ». Քոչարյանի փաստաբան

Դատարանը թույլատրեց Սեյրան Օհանյանին լքել երկիրը բուժման նպատակով

Ռոբերտ Քոչարյանը գրավի դիմաց ազատ չարձակվեց

«Ի՞նչը կստիպի հային վերադառնալ Հայաստան». Սոնա Վարդանյան

 

«Ի՞նչը կստիպի հային վերադառնալ Հայաստան». Asekose.am-ի բացառիկ հարցազրույցներ նախագիծը  ներկայացնում է «Սոնատա երաժշտական դպրոց»-ի հիմնադիր տնօրեն, դաշնակահարուհի Սոնա Վարդանյանին:

Փորձել ենք բացահայտել, Հայաստանից հեռացած, բայց միևնույն ժամանակ Հայաստանով ապրող մի հայի, որը Հայաստանի հանդեպ սերը պահելով իր սրտում, փորձում է օտարության մեջ սեփական գործով պահպանել հայկականը:

Շուրջ 9 տարի է բնակվում եք ԱՄՆ-ում: Ի՞նչ գործունեություն եք ծավալում այստեղ:

- Արդեն 6 տարի ղեկավարում եմ «Սոնատա» երաժշտական դպրոցը: Բացի տնօրենի պարտականություններից նաև շարունակում եմ մանկավարժական աշխատանքը` դասավանդելով դաշնամուրի դասարանում:

Առաջին տարիները Միացյալ Նահանգներում անցան փնտրտուքների մեջ, սակայն ուրախ եմ, որ ի վերջո որոշեցի զբաղվել իմ հիմնական մասնագիտությամբ: Սկզբում բացեցի  «Սոնատա» երաժշտական ստուդիոն, որտեղ միայն ես էի դասավանդում:  Շնորհիվ  ամենօրյա աշխատանքի և այն մեծ ցանկության, որ ունեի իմ ներսում, ստուդիոն աստիճանաբար վերածվեց երաժշտական դպրոցի, որտեղ այժմ գործում են գրեթե բոլոր երաժշտական գործիքների դասարանները, ուր երաժշտական կրթություն են ստանում բազմաթիվ հայ և օտարազգի երեխաներ: Այստեղ աշխատում է շուրջ 20 հոգուց բաղկացած մանկավարժական անձնակազմ: Ուրախությամբ պետք է նշեմ, որ այսօր «Սոնատա» երաժշտական դպրոցը Լոս Անջելեսի հեղինակավոր երաժշտակրթական կրթօջախներից մեկն է:  

Երաժշտական դպրոցում կա՞ն ծրագրեր, որոնք ստեղծվել են օտարության մեջ հայկականը պահպանելու նպատակով:

 - Միանշանակ՝ այո՛: Հետաքրքրությունը դեպի ազգային մշակույթը շա՜տ մեծ է, իսկ հայկականը պահպանելու կարևրությունը՝ անհրաժեշտություն:  Հայ մարդու համար ժողովրդական երգն ու երաժշտությունը օդ ու ջրի պես անհրաժեշտ մի բան է, իսկ օտար ափերում այդ սերը կրկնապատկվում է, միանում է նաև կարոտը… Մեր դպրոցի արդեն իսկ ավանդական դարձած ամենամյա համերգներին հանդիսատեսը մեծ ոգևորությամբ է ընդունում հատկապես ազգային նվագարանները ներկայացնող մեր աշակերտներին՝ դհոլահարների և դուդուկահարների ելույթները: Հատուկ ուշադրության են արժանանում ժողովրդական երգերի կատարումները, ի դեպ՝ այդ բաժինը ղեկավարում է սիրված երգիչ Պապին Պողոսյանը: Երգչախմբի ստեղծումն էլ հենց այդ նպատակն ուներ: Երեխաների երգացանկում մեծ տեղ են զբաղեցնում հատկապես  հայկական ստեղծագործությունները:  Բացի այդ,  շատ եմ կարևորում օտարության մեջ հայ երեխաների հայերեն խոսելու և շփվելու հնարավորությունը: 

Ընդհանրապես, «Սոնատա» դպրոցի ստեղծումը հայկական ոգին պահելու առաքելություն ունի: Սակայն լինելով  ամերիկյան երաժշտական դպրոց, իհարկե մեր դռները բաց են բոլոր ազգերի համար: Մեզ մոտ ուսանում են նաև օտարազգի երեխաներ,  դասավանդում են օտարազգի ուսուցիչներ, ինչը կարծում եմ լավ հնարավորություն է այլ ազգերին ծանոթացնել մեր մշակույթի հետ:

Ի՞նչ հնարավորություններ է ընձեռում դպրոցն իր աշակերտներին:

-Ամենակարևորն այն է, որ երեխաները ստանում են որակյալ երաժշտական կրթություն՝ հենց պրոֆեսիոնալներից: Ամեն տարի դպրոցի բազմաթիվ սաներ հանձնում են պետական երաժշտական քննություններ և ստանում  Կալիֆորնիա Նահանգի  Երաժշտական Ուսուցիչների Ասոցիացիայի կողմից տրվող վկայականներ, (MTAC-Music Teachers Association of California) որը հետագայում, բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելիս նրանց  մեծ արտոնություններ է տալիս: Ի ուրախություն մեզ, մեր աշակերտները հաճախ են ստանում ամենաբարձր գնահատականները և արժանանում հեղինակավոր մրցանակների:

Նաև տարին երկու անգամ Լոս Անջելեսի համերգային դահլիճներից մեկում   «Սոնատա»  երաժշտական դպրոցը համերգ է կազմակերպում, հնարավորություն տալով պատանի արտիստներին ներկայացնել իրենց կարողությունները նաև մեծ բեմում:

Հայաստանում ումի՞ց կամ ինչի՞ց  հիասթափված որոշեցիք լքել երկիրը:

-Հայրենիքից չի կարելի ո՛չ հիասթափվել, ո՛չ էլ նեղանալ՝ անկախ ամեն ինչից:  Մի շատ հայտնի դերասանի հարցրել էին, թե ի՞նչ է երջանկությունը: Պատասխանել էր.

Դա այն է, երբ տանից շտապում ես գնալ աշխատանքի, իսկ աշխատանքից շտապում ես տուն…   

Այո՛, աշխատանքը պետք է լինի գրավիչ, պետք է  հնարավորություն տա բացահայտելու մարդու մասնագիտական ու մարդկային ունակությունները, պետք է ստեղծի հեռանկարներ նպատակների իրականացման համար: Հիշում եմ տարիներ առաջ կյանքն անցնում էր շատ միապաղաղ, մի տարին մյուսից գրեթե ոչինչով չէր տարբերվում, և մենք սկսեցինք լրջորեն մտածել մեկ այլ երկրում ապրելու, աշխատելու մասին: 2009 թ-ին ամուսինս՝  Ալեքսան Չախոյանը, աշխատանքի հրավեր ստացավ,  (Ալիկը բժշիկ է, վիրաբույժ) որն ընդունեց հաշվի առնելով կյանքում առաջ շարժվելու ցանկությունը:  Այդպես մեր ընտանիքը տեղափոխվեց ԱՄՆ:  Այժմ երկուսս էլ զբաղվում ենք մեր սիրելի աշխատանքով, իսկ երեխաները՝ սովորում: Մի խոսքով՝ ամեն ինչ լավ է:

Հայրենադարձության գազափարը կարծես սկսում է նոր թափ առնել:  Որքանո՞վ եք համարում այն իրատեսական Ձեր դեպքում:

 -Սա այն հարցն է, երբ մեր ցանկություններն ու իրական կյանքը հակասում են միմյանց… Հայրենիքը ձգում է, կանչում մշտապես: Առավել ևս հիմա, երբ այդպիսի բախտորոշ իրադարձություններ են տեղի ունենում մեր հայրենիքում:  Յուրաքանչյուր օրը մեզ համար սկսվում և վերջանում է հայաստանյան լուրերով: Այս պարագայում հասկանում ես, որ ապրում ու կիսում ես քո հայրենակիցների հոգսերն ու հույսերը: Եվ սա լոկ խոսքեր չեն: Սակայն մոտակա տարիներին հիմական բնակության վերադառնալ դեռ չենք կարողանա: Ինչպե՞ս  թողնեմ դպրոցս, որ ստեղծել եմ այդպիսի դժվարությամբ, աշակերտներիս, որոնց կրթության համար ես պատասխանատվություն եմ կրում:  Ավագ դուստրս այս տարի ընդունվել է UCLA` ԱՄՆ-ի լավագույն համալսարաններից մեկը, կրտսեր դուստրս ամենաբարձր ցուցանիշներով սովորում է միջին դպրոցում, ամուսինս աշխատում է...  Իսկ հետագայույում... ո՞վ գիտի,   կարծում եմ կյանքը ցույց կտա:

Ի՞նչ ակնկալիքներ ունի օտարության մեջ ապրող հայը Հայաստանի նոր իշխանություններից։

 -Ես միայն ուզում եմ, որ մեր հայրենակիցներն ապրեն լիարժեք և արժանապատիվ կյանքով, որ խաղաղություն լինի, մարդիկ աշխատանք ունենան, գնահատված լինեն և հասնեն հաջողության: Միացյալ Նահանգներում հարյուրավոր այլ ազգությունների մեջ մեր հայերը լուրջ հաջողությունների են հասնում, առաջ են գնում: Երկիրն ամեն կերպ օգնում և աջակցում է շնորհալի և աշխատասեր մարդկանց: Եվ ես հույս ունեմ, որ մեր հայրենիքում էլ տեղի կունենան արմատական փոփոխություններ, և աշխատող ու արարող հայը կծաղկեցնի իր երկիրը:

Ի՞նչն եք այսօր ամենից  շատ արժևորվում հայրենի հողում՝ հայրենիքից հեռու:

-Անցած ամառ մենք ընտանիքով եղանք Հայաստանում: Երևանում ապրում են ամուսնուս ծնողները, ունենք շատ բարեկամներ և ընկերներ: Կարոտել էինք և՛մեր հայրենակիցներին, և՛ մեր քաղաքը: Շատ էինք շրջում փողոցներով և նկատում էի, որ մարդկանց աչքերում հույս չկա, հայացքները հանգած են… Այսօր կարծես ուրիշ է… Ես տեսնում եմ, որ մադիկ կարծես վերածնվել են, նրանց մոտ հույս է առաջացել, որ իրենք և իրենց երեխաներն ապրելու են բարեկեցիկ, քաղաքակիրթ երկրում:  Հենց այդ հույսն է, որ այսօր ամենից ավելի եմ արժևորում: 

Ի՞նչն է օգնում հային հայ մնալ օտարության մեջ:

-Դրանք հայտնի երեք կետերն են, որոնք դարեր շարունակ օգնել են հային մնալ հայ՝  հայոց լեզու, հայ մշակույթ, Հայ Առաքելական Եկեղեցի: Իհարկե, երեխայի դաստիարակության, անձի ձևավորման հարցում առաջին տեղում ընտանիքն է: Եթե տանը խոսում են հայերեն, լսում են լավ երաժշտություն, պահպանում են մեր ազգային ավանդույթները, երեխան արդեն իր ծնողներից է ստանում ամենակարևոր պատկերացումներն իր երկրի, իր ազգի մասին:  Իհարկե՛, շատ կարևոր է նաև կրթությունը:  Ուրախ եմ, որ «Սոնատա» երաժշտական դպրոցը, լինելով հայ մշակույթի կրթօջախ, իր լուման է ներդնում հայ երիտասարդների դաստիարակության և հայապահպանության գործում: 

Որո՞նք են այն սկզբունքները, որով Դուք առաջնորդվում եք կյանքում :

- Երևի թե իմ գլխավոր սկզբունքը հավատարիմ լինելն է, հավատարիմ՝ այն գործին, որին նվիրվել եմ, հավատարիմ՝ ընտանիքիս, ծնողներիս, հավատարիմ՝  հայրենիքիս...   Ես՝ լավատես եմ:  Վստահ եմ,  եթե մարդն իր շուրջ ստեղծում է բարության և բարյացակամության մթնոլորտ, եթե նպատակներն ու արարքներն ազնիվ են,  ապա այդ բարությունն ու դրականը բումերանգի պես անպայման վերադառնում է:

Կա՞ն երազանքներ, որոնք կապում եք նոր Հայաստանի հետ:

- Երջանկությունը չի կարող լիակատար լինել, երբ գիտակցում ես, որ կան բազմաթիվ չլուծված հարցեր: Մարդ չի կարող առանձին երջանիկ լինել: Համոզված եմ, որ մեր ժողովուրդը կհաղթահարի  այս դժվարին հետհեղափոխական փուլը և կթևակոխի նոր,  զարգացման ու ծաղկունքի շրջան: Համոզված եմ, որ միլիոնավոր հայերի երազանքն էլ նույնն է՝  տեսնել մեր հայ ժողովրդին ազատ և երջանիկ:

 

 

Արման Խարազյան

Լոս Անջելես

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ ավելին