▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչի՞ համար է այդ համեստությունը, միանգամից հայտարարեք 110 000 հեկտարի մասին. ՀՀ ԱԳՆ արձագանքը

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ադրբեջանական կողմի հայտարարությանը Նախիջևանում 11 000 հեկտար մակերեսով տարածք գրավելու մասին:

 

 

 

 

 

 

 

 

ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանն այդ առթիվ իր թվիթերյան էջում գրել է. «Ինչի՞ համար է այդ համեստությունը: Միանգամից հայտարարեք 110 000 հեկտարի մասին: Ինչ-որ մեկը ծարավ է հաստատելու և «լայքելու»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության բանակը 11 000 հեկտար տարածք է գրավել հայկական կողմից:

 

 

 

 

 

 

 

 

 

Հարցի վերաբերյալ պարզաբանմամբ հանդես էր եկել նաև ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ տեղեկացնելով, որ հունիսի 6-ին և 7-ին ադրբեջանական կողմը դիմել է ՀՀ Զինված ուժերի հրամանատարությանը` խնդրելով թույլատրել որոշ քաղաքացիների մոտենալ Գյուննութ ավերակ բնակավայրի հարավային արվարձանի գերեզմանատեղիներ:

Կայքում տեղ գտած մտքերը հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Asekose.am / հեռ: 095519696
Քաղաքականություն ավելին