▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ չեն վիրահատում Հովհաննես Հարությունյանին. Զարուհի Փոստանջյանը դիմել է ՄԻՊ-ին ու Արմեն Մուրադյանին

Զարուհի Փոստանջյանը դիմում  է  ուղարկել  ՀՀ առողջապահության նախարար  ԱրմենՄուրադյանին,  ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին։

Նամակը ստորեւ.

Աջ ոտքի հրազենային երկու վիրավորում ստացած «Սասնա ծռեր» խմբի անդամ հերոս Հովհաննես Հարությունյանին շտապ անհրաժեշտ է վիրահատություն, սակայն, մինչ օրս, միջոցներ չի ձեռնարկվում երիտասարդին վիրահատելու ուղղությամբ:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ դիմում եմ Ձեզ՝ շտապ միջոցներ ձեռք առնել՝ Հովհաննես Հարությունյանի վիրահատությունն իրականացնելու նպատակով:

Կոչով դիմում եմ խնդրով մտահոգ այն վիրաբույժներին, ովքեր հանձն կառնեն և կվիրահատեն երիտասարդի ոտքը` հետագա բարդացումներից  խուսափելու համար:

Զարուհի Փոստանջյան

ՀՀ ԱԺ «Ժառանգություն»  խմբակցության  պատգամավոր

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին