NewsBook.am-ը գրում է, որ հաջողվել է պարզել, որ սա հարկադրված ինքնասպանություն է, ինչին զինվորին դրդել են մի խումբ ծառայակիցներ՝ մեղադրելով նրան գողության մեջ։
Զորամասում հեռախոս է կորել, և ահա մի քանի հոգի հավաքվել և որոշել են, որ հեռախոսը գողացել է Վանիչկա Հովհաննիսյանը և պարտադրել են նրան վերադարձնել։
Մինչդեռ համեստ ու խելոք զինվորը, որն իր ինտելեկտուալ պատրաստվածությամբ բարձր է եղել շատերից, չի կարողացել տանել այդ վիրավորանքն ու ինքնասպանություն է գործել՝ մտնելով զինապահեստ և այնտեղից վերցնելով զենքը։
Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում: