▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ է Քիմ Քարդաշյանը ներկայացել կապտուկներով ու քերծվածքներով

Հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը համաձայնել է ընտանեկան բռնության «զոհ» դառնալ` մասնակցելով կանանց իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության վերաբերյալ հարցերին առնչվող նոր սոցիալական արշավին: Պարբերականը մանրամասնում է, որ սոցիալական արշավի նպատակն է ստիպել կանանց չլռել ու չհանդուրժել ընտանիքում իրենց նկատմամբ կիրառվող բռնությունը։

Այս մասին հայտնում է The Daily Mail-ը: 34-ամյա աստղը, հմուտ դիմահարդարման շնորհիվ, ներկայացել է բազում կապտուկներով ու քերծվածքներով։ Բացի Քարդաշյանից՝ արշավին մասնակցել են նաև հայտնի մոդել Քենդալ Ջեները, դերասանուհիներ Անջելինա Ջոլին, Քրիստեն Սթյուարտը,  Էմմա Ուոթսոնը, երգչուհի Մադոննան և այլ աստղեր:

 
A-listers, including Kim Kardashian, have been given bruises and black eyes by artist and activist, aleXsandro Palombo, for the No Women is Immune from Domestic Violence

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին