Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Մի քանի բան եմ ուզում ասել, քանի որ շատ տարբեր կարծիքներ են այսօրվա մեջ հանդիպել․
ա․ Նկարս չեմ փոխում,քանի որ համարում եմ, որ նկարը ցանցում մարդուն արագ ճանաչեկլու համար է։ Բայց դե մունաթ էլ չեմ գալիս փոխողների վրա, հասկանում եմ ու ընդունում։
բ․ Շատերը ասում են ֊ ինչու Բեյրութի մասին չեն գրում, միայն Փարիզի։ Բեյրութի մասին մամուլը քիչ էր անդրադարձել, շատերը չիմացան էլ։ Բացի դրանից, Փարիզի հարձակումը տարբերվում է Բեյրութի ու Բաղդադի հարձակումներից, քանի որ այն արվել է որպես սիմվոլիկ քայլ քրիստոնեա քաղաքակրթության դեմ։ Այսինքն, Բեյրութի պայթյունը շատ, շատ ցավալի է։ Իսկ Փարիզի հարձակումը նաեւ ինչ֊որ չափով մեր, անձամբ մեր դեմ է։ Ու այդ հրեշները դա հատուկ շեշտում են։
գ․ Ու մի կարեւոր բան։ Իսկապես ինքս էլ եմ մեղավոր զգում։ Երկու օր առաջ սահմանում զոհվել են Միքայելն ու Վահեն։ Սահմանին անընդհատ զոհվում են մեր տղերքը։ Առաջ մենք նույնիսկ իրենց դեմքը չէինք տեսնում։ Հիմա գոնե փոխվել է։ Բայց սա քիչ է։ Իսկապես, ինչու մենք ծաղիկները տանում ենք Ֆրանսիայի հրապարակ, ինչը լավ է, բայց չենք տանում մեր զոհված տղերքի տների մոտ։