▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ Փաշինյանն ամանորի ուղերձում Բաքվում պահվող գերիներին անդրադարձ չկատարեց․լրագրողն՝Անդրեասյանին

«Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանն իր ամանորյա ուղերձում Բաքվում պահվող ռազմագերիներին անդրադարձ չկատարեց»,- այսօր դիմելով արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին՝ հարցրեց լրագրողը։

«Ձեր հարցադրումների մեջ այնպիսի երանգներ են, որ ճիշտ կլինի վարչապետի աշխատակազմին այդ հարցն ուղղեք»,- պատասախանեց Անդրեասյանը։

«Ելույթն իր մեջ ուներ կարևոր բազմաթիվ մեսիջներ, ես կարծում եմ, որ պետք է կենտրոնանանք ան բոլոր մաղթանքներին և սպասումներին, որ վարչապետն առաջացրեց»,- նշեց նախարարը։

Անդրեասյանի խոսքով իշխանությունը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանն անդադար աշխատում է գերիներին վերադարձնելու ուղղությամբ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին