Տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը լուսանկար է ներկայացրել ու գրել է․ «Ֆեյսով գովազդ ա գալիս, պարզվում ա մարդկանց բարեխիղճ, ազնիվ թմրանյութ տարածող ա պետք։ ԷՆ որ ասում են #գործկա»։ Օգտատերերը զարմացել են, թե ինչու՞ «այս խայտառակությանը» չի արձագանքում Երևանի կոնյակի գործարանը, որի արտադրանք Արարատ կոնյակների լոգոտիպին է նմանեցվել ֆեյսբուքում տարածվող լուսանկարի վրա գրված «Ararat»-ը։