▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս են առանց այրման աշխատող համակարգերը նպաստում հանրային առողջության բարելավմանը

Վերջին տասնամյակների ընթացքում ծխելու շուրջ թեժ բանավեճերը չեն դադարում։ Սա վերաբերում է նաև մեր օրերին, միայն մեկ տարբերությամբ՝ սիգարետի հասցրած վնասը կասկածի տակ դնելու փոխարեն՝ բոլորը, անգամ ծխախոտ արտադրողները, ընդունում են, որ սիգարետը մի շարք հիվանդությունների առաջացման հիմնական պատճառն է։

Հաշվի առնելով այն, որ ըստ ԱՀԿ կանխատեսումների 2025 թ-ին երկրագնդի բնակչության զգալի հատվածը լինելու է ծխող (մոտ 1 մլրդ մարդ)՝ ներկայումս ակտիվորեն քննարկվում է այլընտրանքային ծխախոտային արտադրանքների դերը՝ որպես հանրային առողջապահությանն առնչվող այս լուրջ խնդրի լուծման կարևոր գործիք։ Այս դեպքում հարց է առաջանում, թե ինչպես է գնահատվելու նման արտադրանքի ազդեցությունը և ինչպես է ապահովվելու այդ արտադրանքի մասին հավաստի տեղեկատվության տարածումը հատկապես թիրախային խմբերի շրջանում։

/filemanager/uploads/hetazotutyun.jpg

 

 

Գիտնականները հստակ տարանջատում են մտցնում վերոնշյալ քիմիական նյութերի և նիկոտինի միջև ըստ ԱՄՆ Սննդի և Դեղամիջոցների գործակալության՝ նիկոտինը, լինելով կախվածություն առաջացնող նյութ, էականորեն չի ազդում ծխելու արդյունքում առաջացող հիվանդությունների (թոքերի քաղցկեղ, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն և այլն) զարգացման վրա։ Գիտական հանրության կողմից այլևս ընդունված փաստ է այն, որ այդ հիվանդությունների առաջացման և զարգացման հիմնական պատճառը սիգարետի ծխի մեջ առկա թունավոր տարրերն են։

Առանց այրման աշխատող համակարգերը՝ հանրային առողջապահության տեսանկյունից կարևոր գործիք

ՖՄԻ-ի գիտահետազոտական կենտրոնների աշխատակիցները փաստում են, որ թե՛ ընկերության, թե՛ անկախ հետազոտողների կողմից իրականացվող հարցումների արդյունքում ստացված տվյալները բավականին ոգևորող են՝ առանց այլընտրանքային արտադրանքները հանրային առողջապահության մակարդակը բարելավելու նպատակով օգտագործելու տեսանկյունից։  Ասվածի վառ օրինակ է այն, որ ծխախոտի տաքացման համակարգեր օգտագործողների 72% ամբողջությամբ հրաժարվել է սիգարետից։

Այրումը՝ ծխելու հետ կապված առանցքային խնդիր

Վերջին տարիներին մի շարք հետազոտություններ մանրամասնորեն ներկայացրել են այն կապը, որն առկա է այրման և սիգարետների վնասակար ազդեցության միջև։ Ծխախոտի տաքացման էլեկտրոնային համակարգերից մեկի՝ IQOS-ի արտադրող Ֆիլիպ Մորրիս Ինթերնեշնլ (ՖՄԻ) ընկերության գիտական հետազոտությունների բաժնի աշխատակիցները այս թեման քննարկել են «Ինչպե՞ս են առանց այրման աշխատող համակարգերը նպաստում հանրային առողջության բարելավմանը» խորագրով միջոցառման ընթացքում։

Մասնավորապես, ՖՄԻ-ի Լատինական Ամերիկայի և Կանադայի տարածաշրջանում Գիտական Ներգրավման ղեկավար  Անդրեա Կոստինիանին նշել է, որ սիգարետն այրվում է 800 C ջերմաստիճանում՝ առաջացնելով ծուխ և մոխիր։ Ի հակադրումն, առանց այրման աշխատող համակարգերում ծխախոտը տաքացվում է 350 C-ից ցածր ջերմաստիճանում, իսկ ջերմաստիճանը օգտագործման ընթացքում նվազում է։ Սիգարետի այրման արդյունքում արտազատվում են վնասակար քիմիական նյութեր, որոնց պարունակությունը զգալիորեն կրճատված է ծխախոտի տաքացման համակարգերի արտազատած աերոզոլում։ Ասվածը փաստում են Ճապոնիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում իրականացված անկախ գիտական հետազոտությունների արդյունքները։

Հարկ է նշել, որ ՖՄԻ-ն, տասնամյակներ շարունակ լինելով առաջատար սիգարետ արտադրող, վերջին 12 տարում ավելի քան 8 մլն դոլարի ներդրում է իրականացրել առանց այրման աշխատող համակարգերի վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացման և դրանց արտադրության մեջ։ Եթե գործադրված նշանակալի ջանքերին զուգահեռ նաև երկրների կառավարությունները հստակ ընդունեն, որ առանց այրման աշխատող համակարգերը հիմնաքարային նշանակություն կարող են ունենալ հանրային առողջապահության տեսանկյունից, ապա մոտ 10-15 տարի անց հնարավոր կլինի արձանագրել սիգարետի ժամանակաշրջանի ավարտի մասին։

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու սկզբնաղբյուրներից վերահրապարակված նյութերը կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին