▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս են Արշակ Սրբազանին դատարանից հետ տանում ԱԱԾ բանտ․ նա կմնա կալանքի տակ

Արշակ սրբազանը կմնա կալանքի տակ

Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանքի երկարաձգվեց 2 ամսով, դատական նիստից հետո լրագրողներին հայտնեց նրա փաստաբան Արսեն Բաբայանը։

«Սահմանափակվեց նաև տեսակցությունները։ Միակ ուրախ բան այն է, որ իմ միջնորդությունը` քրոջ երեխաներին տեսակցելու մասով, բավարարվեց»,– ասաց Բաբայանը։
Փաստաբանը հավելեց, որ դատարանի որոշումը ստանալուն պես իրենք բողոքարկելու են։

***

Փաստաբան Ռուբեն Մելիքյանն այս առիթով ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արշակ Սրբազանի բանտային կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգվեց։
Շնորհավորանքս Ալահշուքուր Փաշազադեին. Հայոց Եկեղեցին հալածելու իր հրահանգը շարունակվում է կենսագործվել բարձր կատարողականով»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին