▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս են զինվորները «Եղնիկներ»-ում իրականացնում տեսադիտարկման և կապի համակարգերի կահավորում

Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Եղնիկներ»․ տեսադիտարկման և կապի համակարգերի կահավորում... Աշխատանքի մասին:

• Մռավի փեշերին ուրբաթօրյա նկարիս հրապարակումից հետո նամակներով շատերն էին հարցնում, թե ինչ առիթով էինք գնացել։ Առանձին-առանձին բոլորին պատասխանելուց հետո նաև հրապարակավ հայտնեմ։

• Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Արշավիր Ղարամյանի ղեկավարած աշխատանքային խումբը հերթական անգամ զբաղվում էր առաջնագծի մարտական դիրքերի տեսադիտարկման և կապի համակարգերի կահավորմամբ։ Ընդհանուր առմամբ շուրջ 24 ժամ տևած գործուղման արդյունքում հնարավոր եղավ 7-րդ ՊՇ 3 մարտական դիրքում կարգի բերել այս համակարգերը։

• Կից հրապարակածս վիդեոն շատ խորհրդանշական է․ ինչպես դիտաշտարակն է երկարատև աշխատանքից հետո աստիճանաբար հառնում և մարտական դիրքի գալիս, այնպես էլ առհասարակ բանակն ու ցանկացած ինստիտուտ է մեծ դժվարությամբ ու հետևողական աշխատանքի շնորհիվ կայանում։

• Բոլորիդ բարի աշխատանքային շաբաթ եմ մաղթում»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին