▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպիսի՞ն կլինի 2014 թվականն` ըստ Վանգայի

Ըստ Վանգայի` 2014 թ.-ի սկզբին շարունակվելու է գլոբալ տաքացման պրոցեսը, իսկ դա նշանակում է, որ արևադարձային գոտում գտնվող երկրներից շատերում ջրային ռեսուրսների պակաս կամ իսպառ բացակայություն կնկատվի: 2014 թ. ամենամեծ խնդիրներից մեկը հենց ջրի պակասը կլինի: Արևի էներգիայի բարձրացումը կնպաստի որոշ մաշկային հիվանդությունների և այլ առողջական խնդիրների տարածմանը: Սպասվում են հրդեհներ անտառապատ տարածություններում` հատկապես Ավստրալիայում և Ռուսաստանում:

Հանդարտ չի լինելու նաև երկրի քաղաքական վիճակը. մեծանալու է ագրեսիվությունը ինչպես տարբեր երկրների միջև, այնպես էլ դրանց ներքաղաքական դաշտում: 2014 թ. մայիս-ապրիլ ամիսներին հնարավոր է պատերազմ սկսվի Իրանում: Ռուսաստանի իշխանությունն ավելի կուժեղանա և կոնֆլիկտներ կսկսվեն Ռուսաստանի ու եվրոպական երկրների միջև: Այս հակամարտությանը ԱՄՆ-ի և Չինաստանի միջամտությունը կարող են հանգեցնել 3-րդ համաշխարհային պատերազմի վտանգին 2014 թ-ի ամռանը:

Հաջորդ տարի սպասվում է առաջընթաց գիտության ասպարեզում. Վանգան կանխատեսել է, որ 2014 թ. գարնանը ամերիկացի գիտնականները հայտնաբերելու են քաղցկեղի բուժման միջոցներ: Իսկ ռուս և չինացի աստղագետների ուսումնացիրությունների արդյունքում տիեզերքում հայտնաբերվելու է նոր երկնային մարմին, ինչից հետո կբացահայտվեն տիեզերքի մի շարք գաղտնիքներ:

Իսկ 2014 թ-ի սեպտեմբերից ակտիվանալու են բնական աղետները: Չինաստանում և ԱՄՆ-ում հնարավոր են տորնադոներ, հողմեր, ասիական երկրներում լավայի ժայթքումներ, երկրաշարժեր Ինդոնոզիայում, Չինաստանում և Ճապոնիայում: Ավստրալիայի, Չինաստանի ու Ճապոնիայի մի մասը կանցնեն ջրի տակ:

Վտանգ կա, որ աշնանը մերձավոր արևելքի երկրներից մեկի կողմից կօգտագործվի քիմիական զենք, և բոլոր զարգացած երկրները պատերազմ կհայտարարեն վերջինիս դեմ:

Վանգայի կանխատեսմամբ 2014-ին ֆինանսական և տնտեսական ճգնաժամ է սպասվում ամբողջ աշխարհում, որից համեմատաբար քիչ կտուժեն ու կպահպանեն կայուն վիճակ Ռուսաստանն ու Չինաստանը:

Չնայած 2014 թ.-ը առանձնանալու է աղետալի իրադարձություններով, ճգնաժամերով, բայց տարվա վերջում վիճակը զգալիորեն կբարելավվի` ըստ պայծառատես Վանգայի. եկող տարում կա հավանականություն, որ կփոփոխվեն մի քանի երկրների սահմանները:

 Աղբյուրը` kiss.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին