Թալանն ու անբարոյականությունը մեր հասարակության բոլոր շերտերում են... Չգիտեմ ինչու, որպես կանոն, ինչքան դուրսպրծուկ ու թափթփուկ կա՝ աշխատում է Երևանի տաքսի ծառայություններում, որպես վարորդ: Թող ներողամիտ լինեն ազնիվ ու բարեխիղճ աշխատակիցները...
Տաքսի ԿԱՎԱԼԻԵՐԸ 5 կմ երթուղու համար սպառողից պահանջում է 900 դրամ վարձավճար: Ի դեպ, այս «սակագինը» ամռանից այս կողմ արագ տեմպերով աճում է. ամռանը նույն երթուղու համար դեռևս 600 դրամ էին պահանջում, ապա՝ 700, 800, և հիմա արդեն՝ 900 դրամ...
Իմ զանգին ի պատասխան՝ սույն տաքսի ծառայությունից հայտնեցին, թե սակագնային փոփոխություն իրենց մոտ չի կատարվել: Եզրակացությունը թողնում եմ Ձեզ...