Երեկ Գորիսում 37-ամյա տղա է ինքնասպանություն գործել: Ոստիկանության լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 1-ին «Գորիս» ԲԿ-ից ահազանգ է ստացվել ինքնասպանության դեպքի վերաբերյալ։

«Պարզվել է, որ երեկ մայրն իրենց տան հարակից շինությունում առաստաղից կախված է հայտնաբերել 1981-ին ծնված որդու դին: Հանգամանքները պարզվում են: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, նախապատրաստվում են նյութեր»,-հայտնում են Ոստիկանությունից:


