▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իր գյուղում գործ չի անում, բայց գնում է ՌԴ ու քնում ավտոյի մեջ, շաբաթներով բաղնիք չի տեսնում». Փաշինյան

Տեղեկացրել ենք, որ Նիկոլ Փաշինյանը Ջերմուկ քաղաքում հանդիպում է ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած մի խումբ տղաների հետ, խոսել կրթության, աշխատանքի մասին, լսել նրանց բարձրացրած հարցերը, անդրադարձել տարբեր թեմաների․ «Մեր իրականության մեջ կա ընկալում, որ բանվորին կրթություն պետք չի։ Հավաստիացնում եմ, որ «Մերսեդեսի» գործարանում աշխատող բանվորը շատ լուրջ կրթություն է ստանում, եթե չունենա, չի կարող այդ գործարանում աշխատել․․․ Գյուղում դպրոց է կառուցվում, նայում ենք՝ բանվորներ են՝ օտար երկրներից, իսկ գյուղամիջում երիտասարդները «կարևոր գործով» կանգնած են։ Հավաստիացնում էին, որ ՌԴ արտագնա աշխատանքի ժամանակ ավելի շատ գումար են աշխատում։ Պարզեցի, որ էդտեղ ճշմարտություն կա՝ պայմանով, որ քնում են մեքենաների մեջ, ամիսներով կամ շաբաթներով բաղնիք չեն տեսնում, սնվում են բացառապես փողոցից գնված էժանագին սնունդով»,- ասել է Փաշինյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին