Այս տղան հայ է, Սիրիայից: Հայերեն չի խոսում բայց մե՜ծ ցանկություն ունի ընտանիքով վերադառնալ և ապրել Հայաստանում, մասնավորապես Արցախում: Նա դիտել է իմ ֆիլմերն Արցախի մասին և վերջնական որոշում կայացրել տեղափոխվել ապրելու և աշխատելու Արցախում: Նրա հորը սպանել են, բայց նա արդեն իսկ վրեժխնդիր է եղել սպանելով բազում թուրք և ազերի ավազակ վարձկանների Սիրիայում: Թուրքերը նրա գլխի համար մեծ գումար են խոստանում:
Ես խոստացա, որ կանեմ ամեն ինչ, որ այս տղան իր ընտանիքով վերադառնա Հայրենիք և ապրի ազատագրված Արցախում, ծառայելով իր ժողովրդին: Ես դա պետք է անեմ հնարավորինս արագ և անսխալ, եթե կան մարդիկ ովքեր ինձ կօգնեն այս հարցում կապնվեք իմ հետ: Ցանկացած մեկ հայի վերադարձ հայրենիք իմ համար հրաշքի, երազանքի իրականացում է և ես պարտավորվել եմ տասնյակ ընտանիքներ վերադարձնել: Սա արդեն երկրորդ ընտանիքն է, որ հետևում է իմ խորհուրդ-խնդրանքին և ես շատ կուզենամ, որ մարդիկ ովքեր տեղյակ են թե ինչից է պետք սկսել ինձ տեղեկացնեն:
Կարծում եմ ամենաճիշտը կլինի, որ նա տեղավորվի արդեն իսկ Արցախում ապրող Սիրիահայերի մոտ, քանի որ ունի լեզվի պրոբլեմ մինչև որ Հայերեն կսովորի... Նա անձամբ ոչնչացրել է 45 թուրքազգի գրոհային իսլամիստների, բավականին փորձառու դիպուկահար է )))) կարծում եմ աշխատանք էլ կգտնենք ))))