▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրան-Երևան ուղիղ չվերթները չեն դադարեցվել. Քաղավիացիայի վարչություն

Իրանի Իսլամական Հանրապետությունից դեպի Երևան ուղիղ չվերթները չեն դադարեցվել:

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը  հայտնել է, որ չեղարկվել է 5 չվերթ՝ պայմանավորված կոմերցիոն պատճառներով:



 

 

 

 

 

«Իրանի Իսլամական Հանրապետությունից դեպի Հայաստան ուղիղ չվերթները շարունակվում են իրականացվել»,-ասել է Սաթենիկ Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով սոցցանցերում տարածված տեղեկությունն այն մասին, որ իրանական ավիաընկերությունները դադարեցնում են չվերթները դեպի Երևան:



 

 

 

 

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է վերականգնել Իրանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները, որոնք առնչվելու են նաև Boeing և Airbus ավիաընկերություններին: 



 

 

Օբամայի վարչակազմի օրոք 2015-ին պատժամիջոցների վերացումից հետո Boeing-ը պայմանագիր էր կնքել Iran Air ավիաընկերության հետ 80 ինքնաթիռ մատակարարելու համար, ինչպես նաև 30 օդանավի մատակարարման գործարք էր կնքվել Aseman Airlines-ի հետ:

Գնային առումով գործարքների արժեքը կազմում էր 20 մլրդ դոլար:

Դեպի Երևան չվերթները դադարեցնող ավիաընկերություններից մեկը, ըստ շրջանառվող լուրերի, հենց Aseman Airlines-ն է:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին