Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ քաղաքացու կողմից Աշոտ Փաշինյանին ապտակելու լուրի մասին․․․Ոստիկանությունը վստահեցնում է, որ նման միջադեպ չի եղել
«Հավաստի տեղեկություններ ունեմ, որ քիչ առաջ Զորավար Անդրանիկ մետրոյի կայարանում` վագոնի մեջ, մի քաղաքացի ապտակել է Աշոտ Փաշինյանին։ Հաջորդ կայարանում կանգառի ժամանակ, ոստիկանները քաղաքացուն տարել են անհայտ ուղղությամբ»։ Այս մասին գրել էր Գագիկ Ասատրյան անունով ֆեյսբուքյան օգտատերն ու հավելել՝ «Ականատեսները փոխանցում են, որ քաղաքացին տեսնելով աշոտին` ասել է` «արա՞, հորդ կբարևես»,-որից հետո էլ ապտակել է։ Աշոտիկը եղել է երկու աղջկա հետ», - գրել է նա:
Այդ գրառումից քիչ անց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրել էր․ «Խնդրում եմ ստուգել տեղեկությունը։ Եթե հաստատվի, ապա պետք է քաղաքացուն մենակ չթողնել։ ԼՐԱՑՈՒՄ. Հնարավոր է՝ տարել են Էրեբունու բաժին»։