▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրավիճակը մտահոգիչ է. Հովիկ Աբրահամյան

Այսօր կառավարության հերթական նիստին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ հուլիսի 17-ին տեղի ունեցած զինված հարձակմանը: Նա ցավակցություն հայտնեց սպանված գնդապետի հարազատներին ու ընկերներին:
«Այն, ինչ տեղ ունեցավ գնդում անթույլատրելի է և դատապարտելի, որովհետև բռնությամբ անհնար է  անցնել իրական փոփոխությունների: Այն վտանգավոր և անհեռանկար գործընթաց է: Իրավիճակը  խիստ մտահոգիչ է իշխանությունն ամեն ինչ անում է և անելու է հասնելու դրա խաղաղ հանգուցալուծմանը»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ  այսօր հինգերորդ  օրն  է, ինչ «Սասնա ծռեր» խումբը զինված ներխուժել է Երևանում գտնվող ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և այնտեղ պատանդ է պահում գտնվող ոստիկաններին: Բանակցությունների արդյունքում պատանդներից 5-ն ազատ են արձակվել: Պատանդ են մնացել 4 ոստիկան, այդ թվում՝ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը: Խմբի և ոստիկանության միջև հուլիսի 17-ին տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով զոհվել է ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը, վիրավորվել են ևս չորս ոստիկան և զինված խմբի մեկ անդամ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին