▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրենց վզին 10.000 հայի արյուն կա, իսկ էդ ծերունի ավազակը պատասխան պիտի տա նաև երկրաշարժի թալանի համար․ Սաղաթելյանն՝ Անդրանիկ Քոչարյանի մասին

«Այդ ծերունի ավազակի ասածը նորություն չի մեզ համար. ինքը և իր ոհմակը միշտ պատրաստ են կրակելու ժողովրդի վրա, բայց լավ կլիներ, որ այդ կրակը ժամանակին ուղղեին դեպի թշնամին»,- այսօր՝ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Անդրանիկ Քոչարյանի վերջին հայտարարությանը: Նրա խոսքով՝ մինչ այդ իշխանությունy պետք է պատասխան տա 5000-ից ավելի զոհերի, կորոնավիրուսից մահացածների համար.

«Իրենց վրա 10 հազարից ավելի մարդու արյուն կա, հիմա նորից փորձ անել կրակել ժողովրդի վրա, նոր խելագարություն է: Իհարկե, ես հասկանում եմ այդ ծերունի ավազակի տվայտանքները, որ իշխանությունը կորցնելուց հետո ինչ է սպասվում իրեն և իր թիմին: Սա է այսօրվա իշխանությունը: Եթե իրենց թվում է, որ կարող են ժողովրդին վախեցնել, հետ կանգնեցնել իրենց պայքարից, չարաչար սխալվում են...:

Իրենք լավ գիտեն, որ պետք է կրակեն ժողովրդի վրա, որ փրկվեն, պահեն իշխանությունը: Հակառակ դեպքում պատասխան են տալու ամեն ինչի համար»,-ասաց Սաղաթելյանը»,- ասաց Սաղաթելյանը:

Դիտեք նաև՝ 

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերը հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Asekose.am / հեռ: 095519696
Քաղաքականություն ավելին