Հյուսիսային Իռլանդիայից 64-ամյա Փոլ Մանուկը բրիտանական եւ իռլանդական կառավարություններին կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանության զոհերին: Այս մասին գրում է «Coleraine Times»-ը
Տղամարդը խոսքով` իր պապիկը` Մանուկ Դիշչեքենյանը, Թուրքիայի տարածքում գտնվող գյուղերից մեկում այլ տղամարդկանց հետ ներառվել է շարասյան մեջ, որից հետո նրանց որևէ մեկն այլևս չի տեսել:
Փոլը վստահ է, որ իր պապիկը սպանվել և հողին է հանձնվել հայկական եղբայրական գերեզմանում, ինչն էլ հասկանալով` իր տատն որդու և չորս դուստրերի հետ անմիջապես փախել է գյուղից:
Փոլը հավելել է, որ Մեծ Բրիտանիան Հայոց ցեղասպանության թեմային չի ցանկանում անդրադառնալ աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով, ինչին կհետևի նաև Իռլանդիան, քանի որ այն փոքր երկիր է: