▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխանություն և պետություն հասկացությունները խեղաթյուրվում են

Հիմնադիր խորհրդարանի լիդերներից Ժիրայր Սէֆիլյանի՝ Սիվիլնեթ կայքին տված հարցազրույցն ու այսօրվա մամուլի ասուլիսը նոր հարցեր են առաջ քաշում, որոնք ավելի են խորացնում Բերձորի իրադարձություններից հետո ստեղծված անհասկացվածության անջրպետը:

Խնդրահարույց հարցերը առավելապես վերաբերում են գործածվող բառապաշարին և հիմնադիր խորհրդարանի նախանշած ուղուն: Այն ճանապարհը, որի մասին պատկերավոր ներկայացնում է Սէֆիլյանը բազմաթիվ հարցականներ է պարունակում: 
Նպատակը՝ անկախ դրա իրականացման հավանականությունից, կարծես թե պարզ է՝ հասնել իշխանափոխության, սակայն դրան հասնելու միջոցները հղի են անկանխատեսելիությամբ ու անորոշությամբ:

Դրանից զատ, ցանկացած պայքար, մանավանդ, եթե խոսքը վերաբերում է Արցախում գործողություններ կամ միջոցառումներ իրականացնելուն, պետք է կազմակերպել այնպես, որպեսզի դրանով վնաս չպատճառվի ոչ բանակցային գործընթացին, ոչ սահմանին կանգնած զինվորին: Սա չի նշանակում, համակերպվել իրավիճակին ու առաջնորդվել կոնֆորմիստական գաղափարներով:
Իշխանափոխության հարցը դիսկուրսի առարկա է, սակայն դրան հասնելու միջոցները՝ առկա իրավիճակի պայմաններում, խիստ զգուշություն են պահանջում:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին