▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջալալ Հարությունյանը մերժել է Նիկոլ Փաշինյանի առաջարկը

 Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Արցախի ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանին, ով ծանր վիրավոր է եւ գտնվում է զինվորական հոսպիտալում։

Այս մասին գրում է Hraparak.am-ը:

Կայքին իր աղբյուրը պատմել է, որ վարչապետը Ջալալ Հարությունյանին ասել է, թե մոտ օրերս փոխելու է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին եւ նախարար է նշանակելու Օնիկ Գասպարյանին, իսկ իրեն առաջարկում է զբաղեցնել ՀՀ Զինված ուժերի շտապի պետի պաշտոնը՝ Օնիկ Գասպարյանի փոխարեն։ Ջալալ Հարությունյանը գրեթե բաց տեքստով մերժել է այդ առաջարկը, ասելով՝ նման պայմաններում ես չեմ պատկերացնում, թե ինչ կարող եմ անել։ Նիկոլ Փաշինյանը հորդորել է չշտապել՝ մտածել, նոր պատասխանել։ 

Այսօր արդեն հայտնի դարձավ, որ պաշտպանության նախարար է նշանակվել ոչ թե Օնիկ Գասպարյանը, այլ Վաղարշակ Հարությունյանը։ Թերեւս, Ջալալ Հարությունյանի մերժումը եղել է վերջնական եւ դա է նաեւ ազդեցություն ունեցել նման որոշման վրա։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին