▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ճամփորդը. Նա գնաց Աստծո մոտերքը

Առաջին անգամ մեզ ծանոթացրեց Այդին Մորիկյանը՝  «ՀՀ»-ի իր աշխատասենյակում: Բայց մտերմանալու առիթ այդպես էլ չեղավ:
Երկրորդ անգամ «ծանոթացանք» Հրաչ Թամրազյանի աշխատասենյակում: Մտերմանալու առիթ էլի չեղավ:
Մի երրորդ անգամ էլ «ծանոթացրին»: Էլի նույնը:
Մի օր էլ մեր մտերիմ ընկերներից մեկը զանգեց, թե Լևոնն իր աշխատաենյակում է և ուզում է քեզ տեսնել:
Գնացի:
Տեսնեմ «Մեգիրա» գիրքս դեմը դրած է:
-Էզոթերիկ ժանրի գիրք մենք համարյա չունենք, ուզում եմ այս գրքի մասին խոսենք,-ասաց:
Խոսեցինք:
Նախ մոռացանք մեր ընկերոջն ու իր աշխատասենյակը, հետո՝ մեր իրականությունը: Հետո մեր մոլորակը ու գնացինք, գնացինք դեպի Աստծո մոտերքը...
Մեկ էլ մեր ընկերը թե՝
- Երկու գժերով լավ էլ իրար գտաք:
Հիմա ինքը շարունակում է այն օրը կիսատ մնացած ճանապարհը...

Արծրուն Պեպանյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին