▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ճանապարհային ոստիկանը ծեծել է քաղաքացուն

Քաղաքացի Գևորգ Ա.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ ճանապարհային ոստիկանության ծառայողի կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ:

Մասնավորապես՝ քաղաքացի Գևորգ Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2016 թվականի մարտի 4-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ճանապարհային ոստիկանության ծառայողը վարչական պատասխանատվության ենթարկելու հիմնավորվածության հարցի պարզաբանման ընթացքում բռնություն է կիրառել իր նկատմամբ՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել մարմնի տարբեր մասերին և պատճառել մարմնական վնասվածքներ:

Հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՔԾ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին