Ճապոնիան մտադիր է ազգայնացնել 280 կղզիներ, որոնք գտնվում են իր տարածքային ջրերի սահմաններում կամ բացառապես իր տնտեսական գոտում: Ուստի ստուգում կանցկացվի՝ դրանց տերերին պարզելու նպատակով և տեր չունեցող կղզիները կազգայնացվեն:
Կղզիների ազգայնացման ծրագիրը մշակվել է հինգ տարի առաջ, որի ընթացքում ազգայնացվել է 99 կղզի:
Սակայն այս որոշումը, ինչպես կարծում են դիտորդները, կարող են Ճապոնիայի և Չինաստանի, ինչպես նաև Հարավային Կորեայի միջև տարածքային վեճի պատճառ դառնալ: