▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժողովուրդն է պարտադրել, որ Սերժ Սարգսյանն ասի՝ «Նիկոլը ճիշտ էր, ես սխալ էի». Արամ Սարգսյան

«Ժողովուրդն է պարտադրել, որ երկրում քաղաքական փոփոխություն տեղի ունենա, որ Սերժ Սարգսյանն ասի՝ Նիկոլը ճիշտ էր, ես սխալ էի»,- ԱԺ-ում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ասաց Ելք խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն ու շարունակեց. 

 

«ՀՀԿ-ականների տված հարցը, թե ո՞վ է պատասխանատու այս ծրագրի համար, ստիպեց ինձ ելույթ ունենալ:

Քաղաքական առումով պետք է լինի պատասխանատու, բայց եկեք նայենք այլ տեսանկյունից՝ մի կողմ թողնելով քաղաքագիտությունը: Այն ելույթը, որը ունեցավ երկրի վարչապետը, մեզնից յուրաքանչյուրն իր մտքում ունեցել է: Գուցե մի քիչ վատ ենք ձևակերպել, մի քիչ լավ, բայց մեզնից ամեն մեկն իր մտքում ունեցել է դա: Բոլորն ուզում են նման Հայաստան ունենալ:

Ուզում եք, որ մեր թոռները նման Հայաստանում ապրեն, որտեղ առավելություն ունեցողներ չլինեն: Կասկածում եք, որ Նիկոլ Փաշինյանը հենց այնպե՞ս է ասում, բաժնեմասե՞ր է հետո ունենալու: Ես չեմ կասկածում»:

 

 

 

 

 

 

 

 

 

Արամ Սարսգյանը  հարց է հնչեցրել ՝ ուզում ենք կառավարությունը հաջողի՞, թե պարտվի. «Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որ հաջողության հասնենք: Դա չի նշանակում, որ չպետք է լինի ընդդիմություն, ոչ, ՀՀԿ-ն շատ լավ ընդդիմություն է: Ես միանում եմ դիտարկմանը, որ ԱԱԾ-ն լուրջ ֆունկցիաներ ունի, և եկեք կցենք սա որևէ մեկին: Ես միանում եմ նաև այն դիտարկմանը, որ աշխատատեղերի ստեղծում լինի՝ հանքաարդյունաբերությամբ, շինարարությամբ և այլն: Իհարկե, առաջնահերթ են նոր տեխնոլոգիաները, բայց դրանք 5-10 հազար մարդ են ներգրավվելու»:

Արամ Սարգսյանի խոսքով՝ եթե երկրի բնակչության 1/3-րդը աղքատ է, չի կարող հարստանալ առանց ռեսուրսների: Միաժամանակ նա ասաց, որ այս ոլորտում խնդիրներ չպետք է առաջացնենք:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին