▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջրհեղեղի հետևանքով մահացած կրտսեր սերժանտը մի քանի օրից զորացրվելու էր

yerkir.am-ի տեղեկություններով` այս գիշեր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ԼՂՀ Ջաբրայիլի տարածքում բնական աղետի հետևանքով մահացած ժամկետային զինծառայող` կրտսեր սերժանտ Վարդան Կարապետի Ղրմաջյանը Զվարթնոցից էր: Նրա ընկերները մեզ հայտնեցին, որ Վարդանը մի քանի օրից պետք է զորացրվեր: Նա ընտանիքի միակ արու զավակն էր, ունի երկու քույր:

«Մանկավարժների ընտանիքում էր ծնվել. մայրը և տատիկը դպրոցում են աշխատում: Շատ լավ մարդ էր, կենսուրախ, բարի, կամեցող, համեստ»,-  զրույցում պատմեց Վարդանի համադասարանցին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

Հիշեցնենք, որ տեղացած առատ անձրևից առաջացած ջրհեղեղի, ուժեղ քամու հետեւանքով հունիսի 8-ին ժամը 00:30-ին,  ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ անհետ կորել են N զորամասի ժամկետային զինծառայողներ կրտսեր սերժանտ Վարդան Կարապետի Ղրմաջյանը և շարքային Արմեն Պավելի Գազարյանը: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին