▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ճշտվում է Լոնդոնի հարձակումներից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայությունը

«Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությունը ճշտում է գիշերը Լոնդոնում տեղի ունեցած հարձակումների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայությունը»,-գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը ֆեյսբուքյան իր էջում: 

Հիշեցնենք, որ Լոնդոնում հունիսի 3-ի գիշերը տեղի ունեցած ահաբեկչության զոհ են դարձել վեց մարդ։

Այդ մասին հայտնել է Սքոթլանդ Յարդի պետի տեղակալ Մարկ Ռոուլին, ում խոսքով հարձակմանը մասնակցել են երեք ահաբեկիչներ։

Փոխոստիկանապետը նշել է, թե երեք ահաբեկիչներին գնդակահարել են Բորոու շուկայի տարածքում՝ ոստիկանություն ահազանգը ստանալուն 8 րոպե անց։ «Կասկածյալներն ունեցել են մահապարտի գոտու նմանվող առարկաներ, որոնք, պարզվել է, խաղալիքներ են»,- ասել է Ռոուլին։

Լոնդոնի շտապօգնությունն էլ հայտնել է, թե դեպքից հետո հիվանդանոցներ են տեղափոխվել մոտ 30 անձինք։ «Թեթեւ վնասվածքներ ունեցող անձանց բուժօգնություն ցուցաբերվել է տեղում»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Բրիտանական լրատվամիջոցների փոխանցմամբ, ահաբեկչական հարձակմանը մասնակցել են հինգ անձինք, որոնք բղավել են «Ալլահ, Աքբար»։

Ըստ The Sun թերթի, իրավապահները որոնում են մյուս երկու ահաբեկիչներին։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին