▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կա կառավարության կազմի մի քանի տարբերակ. Նիկոլ Փաշինյան

Այսօր ԱԺ-ում մշակութային գործիչների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում «Ելք» խմբակցության ղեկավար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ասել է, որ կա կառավարության կազմի մի քանի տարբերակ, իսկ թե որ տարբերակը կիրագործվի, կախված է կոնկրետ քաղաքական իրավիճակից, որովհետեւ կառավարությունը քաղաքական իրավիճակի արտացոլումը պիտի լինի:

Հարցին, թե բացառում եք, որ ՀՀԿ-ից եւս լինեն նոր կառավարության կազմում, նա արձագանքեց. «Ես ասել եմ, որ իմ վարչապետ ընտրվելու պարագայում մենք կարձանագրենք քաղաքական իրավիճակը եւ այդ իրավիճակի վրա կփորձենք ձեւավորել համաձայնության կառավարություն»:

Հարցին, եթե փոփոխությունները լինեն, Դուք պատրա՞ստ եք հենց այդ պահին էլ հրաժարական տալ և գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, եթե տեսնեք անհրաժեշտ և բավարար հիմքեր, նա պատասխանեց.

«Իմ՝ վարչապետ ընտրվելու պարագայում, այն պահին, երբ որ տեսնեմ, որ կան լիարժեք պայմաններ իսկապես ժողովրդավարական, օրինական, թափանցիկ և լեգիտիմ ընտրություններ անցկացնելու, այո՝ ես հրաժարական կտամ»,-նշեց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին ԱԺ-ում տեղի է ունենալու վարչապետի ընտրության երկրորդ փուլը: ԱԺ պատգամավորների ավելի քան 1/3-ի կողմից  թեկնածու է առաջադրվել Նիկոլ Փաշինյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին