▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կադիրովը շնորհավորում է Արթուր Վանեցյանին

Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը instagram-ի իր էջում շնորհավորել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ և Վանեցյանի հետ լուսանկար հրապարակել։

«Թանկագի՛ն ընկերներ, այսօր մեր եղբայր Արթուր Վանեցյանի տարեդարձն է: Չնայած երիտասարդ տարիքին՝ Արթուր Վանեցյանն ստացել է հրաշալի կրթություն և գեներալի զինվորական կոչում:

Նա Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունում հետևողականորեն զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ, որոնք ղեկավարել է 2018 թ.-ից սկսած:

Վստահ եմ, որ Արթուր Վանեցյանը ռուս ժողովրդի մեծ ընկերն է և Ռուսաստանի ու Հայաստանի միջև հարաբերություների ամրապնդման կողմնակիցը:

Անկեղծորեն շնորհավորում եմ Արթուր Վանեցյանի ծննդյան օրը, մաղթում քաջառողջություն և հաջողություններ»:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին