▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կալանավորին խոշտանգելու համար կալանավորվել է «Նուբարաշեն» ՔԿՀ աշխատակիցը

Կալանավորի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի առաջին կարգի մասնագետ Ա. Հ.-ն նույն հիմնարկի մի խումբ ծառայողների հետ խոշտանգել է կալանավոր Ա. Ա.-ին, որից հետո` խոշտանգման դեպքը թաքցնելու նպատակով, դիմել է պաշտոնեական կեղծիքի:

Այսպես, քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2018 թվականի մարտի 16-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվել կալանավոր Ա. Ա.-ն, ում ընդունել է հիմնարկի հերթապահ խմբի առաջին կարգի մասնագետ Ա. Հ.-ն: Այդ ժամանակ կալանավոր Ա. Ա.-ի կողմից բարև չտալու հարցի շուրջ խոսակցություն է ծավալվել վերջինիս և Ա. Հ.-ի միջև, որի ընթացքում  կալանավորը հայհոյանքներ է տվել: Դրանից հետո Ա. Հ.-ն կալանավորին ուղեկցել է ՔԿՀ-ի` խուզարկության կատարման համար նախատեսված սենյակ և հայհոյանքներ տալու համար նրան պատժելու նպատակով հիմնարկի մի խումբ ծառայողների հետ նշված սենյակում խոշտանգել է վերջինիս` դիտավորությամբ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Այնուհետև, Ա. Ա.-ին խոշտանգելու դեպքը թաքցնելու նպատակով, Ա. Հ.-ն ՔԿՀ մի խումբ պաշտոնատար անձանց հետ կազմել է իրականությանը չհամապատասխանող կեղծ արձանագրություն այն մասին, թե, իբր, կալանավորին խուզարկելու ժամանակ վերջինս չի ենթարկվել իրենց օրինական պահանջներին և խոչընդոտել է ՔԿՀ աշխատակիցների օրինական գործողությունների կատարմանը, ուստի նրա ագրեսիվ վարքագիծը կանխելու նպատակով իրենց կողմից կիրառվել է ֆիզիկական ուժ:

Այսպիսով, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մի խումբ ծառայողների հետ կալանավորին խոշտանգելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար Ա. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է 

անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության 

օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին