▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կալանավորվել է ակտիվիստ Վարդգես Գասպարին

«Հայկական Ժամանակ» օրաթերթի կայքը գրում է.  այսօր կալանավորվել է քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին: Մեր զրույցում նրա պաշտպան Տիգրան Եգորյանն ասաց, որ միակ բանը որ հայտնի է, դա այն է, որ դատարանը Գասպարիի խափանման միջոցը փոխել է եւ կալանավորել. «Մենք դեռ դատարանի որոշումը չենք ստացել, ինչն արդեն իսկ խախտում է: Այս պահին մենք առանց դատարանի որոշման Վերաքննիչ բողոք են պատրաստվում ներկայացնել»,-ասաց Եգորյանը: Նրա տեղեկացմամբ՝  այս պահին Վարդգես Գասպարին գտնվում է «Էրեբունու» ձերբակալվածների պահման վայրում, որտեղից ըստ ամենայնի կտեղափոխեն «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Նշենք, որ Գասպարիին կալանավորելու որոշումը կայացրել է Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ Գասպարին մեղադրվում է ոստիկանին վիրավորելու մեջ, նա չէր ներկայանում դատարան, ոստիկանները նրան ամեն անգամ բերման էին ենթարկում դատարան՝ վերջին անգամ գործի դնելով անգամ «Շտապօգնության» մեքենան:

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին