▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կամրջից 2 քաղաքացի էին փորձում նետվել․ մեկին «օդում բռնել» է Սոֆի Մխեյանի եղբայրը 

Այսօր՝ հուլիսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում:

shamshyan.com-ի հաղորդմամբ «Հաղթանակ» կամրջի աջ և ձախ հատվածներում 2 քաղաքացի՝ յուրաքանչյուրը մի հատվածում, անցել են կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում էին ցած նետվելով, ինքնասպանություն գործել:

Ինքնասպանության փորձ կատարող քաղաքացիներից մեկին կարողացան փրկել և դրանում մեծ է եղել երգչուհի Սոֆի Մխեյանի եղբոր՝ Գոռ Մխեյանի և «Ալֆայի» աշխատակից մի տղամարդու դերակատարությունը, իր դերն է ունեցել նաև հրշեջ-փրկարարների ու փրկարար-հոգեբանի պրոֆեսիոնալ աշխատանքը:

Այդ տղամարդուն նրանք հրաշքով փրկեցին, քանի որ նրա ոտքը սայթաքեց և վայր ընկնելու պահին՝ բառացիորեն օդում բռնեցին:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի 1-3 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը և նրանք տեղում առաջին օգնությունը ցուցաբերեցին փրկվածին ու նրան տեղափոխեցին հիվանդանոց:

Դեպքի վայրում ոստիկանների աշխատանքը ղեկավարում էր ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ Արման Պապյանը:

Ավելի ուշ, ոստիկանները, փրկարարներն ու բժիշկները՝ փրկարար-հոգեբանի հետ, բանակցություններ էին վարում ինքնասպանության փորձ կատարող մյուս քաղաքացու հետ, որպեսզի նա չդիմի ծայրահեղ այդ քայլին: Ոստիկանությունը պարզում է 2 քաղաքացիների ինքնությունը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին