▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կանադահայ աշակերտների նամակը՝ հայ զինվորներին

Գանատայի Մոնթրէալ քաղաքի Ազգային Ս. Յակոբ ամէնօրեայ վարժարանի Գ. կարգի աշակերտները գրած են հետեւեալ նամակները ուղղուած հայոց բանակի զինուորներուն։


Սիրելի՛ հայ զինուոր

Իմ անունս Էմա Թօփճեան է, ես 8 տարեկան եմ եւ բարի եմ, կ'ապրիմ Գանատա, շատ լաւ հայերէն գիտեմ, գիտեմ նաեւ, որ դուն քաջ ես եւ կեանքիդ գնովը մեր հայրենիքը կը պաշտպանես: Շնորհակալութիւն կը յայտնեմ քեզի:

Սիրով՝ Էմա Թօփճեան

 

Սիրելի՛ հայ զինուոր

Ես Մանուէլ Թասլաքեանն եմ, 9 տարեկան եմ, կ'ապրիմ Մոնթրէալ, Գանատա: Ես ձեզ չեմ ճանչնար, բայց ձեր մասին շա՜տ կը լսեմ եւ ձեր նկարները կը տեսնեմ: Ես հայրենիքս կը պաշտպանեմ հայերէն դասերս լաւ սորվելով: Ձեզի առողջութիւն կը մաղթեմ, իսկ հայրենիքիս՝ խաղաղութիւն:

Սիրով՝ Մանուէլ Թասլաքեան

 

Սիրելի՛ հայ զինուոր

Անունս Լորա Նազարեան է, կ'ապրիմ Մոնթրէալ, Գանատա, կը յաճախեմ Ազգ. Ս. Յակոբ վարժարանը: Ես շատ ուրախ եմ, որ դուն կը պաշտպանես մեր հայրենիքը, դուն քաջ ես եւ գիտես, թէ ինչպէ՛ս պէտք է կռուիս թշնամիին դէմ:

Սիրով՝ Լորա Նազարեան

 

Սիրելի՛ հայ զինուոր

Ես Ալիսիա Թապէթն եմ, կ'ապրիմ Գանատա:

Դուք շատ քաջ էք եւ ուժեղ: Ես տեսայ, թէ ինչպէ՛ս կը սողաք, կը մագլցիք, կը կռուիք, որպէսզի մեր հայրենիքը պաշտպանէք: Ես ուրախ եմ, որ դուք քաջաբար կը պաշտպանէք Հայաստանը:

Ձեզի կը մաղթեմ առողջութիւն, կը մաղթեմ նաեւ, որ այլեւս պատերազմներ չըլլան, որպէսզի բոլորս խաղաղ ապրինք:

Սիրով՝ Ալիսիա Թապէթ

 

Սիրելի՛ հայ զինուոր

Ես Ռուբէն Գարայեանն եմ, 8 տարեկան եմ, կ'ապրիմ Գանատա:

Ամէն գիշեր երբ կ'աղօթեմ՝ կը մտածեմ ձեր մասին: Դուք անվախ եւ քաջաբար կը կռուիք թշնամիին դէմ եւ շատ հմուտ միջոցներ ունիք մեր հայրենիքին սահմանները պաշտպանելու համար: Դուք կը պատժէք մեր թշնամին: Շնորհակալութի՛ւն ձեզի:

Սիրով՝ Ռուբէն Գարայեան

 

Սիրելի՛ հայ զինուոր

Ես հայ տղայ մըն եմ, անունս Վայք Աճէմեան է: Շատ լսած եմ ձեր մասին: Ես ապահով եւ երախտապարտ կը զգամ, որովհետեւ մեր հայրենիքը պաշտպանող ձեզի նման զինուորներ ունինք: Երբ մեծնամ ես ալ զինուոր պիտի ըլլամ: Հայ Զինուորին օրուան առիթով ձեզի կը մաղթեմ առողջութիւն, ուժ եւ երկար կեանք:

Սիրով՝

Վայք Աճէմեան

 

Սիրելի՛ հայ զինուոր

Ես Լուսինէ Զաքարեանն եմ, 9 տարեկան: Ես Ազգային Ս. Յակոբ վարժարանը կը յաճախեմ եւ շատ կը սիրեմ դպրոցս, որովհետեւ հայկական է:

Շնորհակալութիւն կը յայտնեմ ձեզի, որովհետեւ կը պաշտպանէք մեր հայրենիքը եւ չէք արտօներ, որ թշնամին յարձակի Հայաստանի վրայ:

horizonweekly.ca

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին