|
ԵՊՀ գիտխորհրդի անդամ Արմեն Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այս կապիտուլյանտ և ազգակործան իշխանությունները հետևողականորեն քանդում են ԵՊՀ-ն: Այսօր պարզ դարձավ, որ իշխանության կողմից ներկայացված ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի 16 անդամներից 15-ը դիմումներ են գրել և հրաժարվել են ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամությունից: Իսկ եթե ևս մեկ անդամ դիմում գրի, ապա ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը կլուծարվի՝ ինչին հետևողականորեն ուզում են հասնել օրվա իշխանությունները: Նպատակը մեկն է. ինչպես իրենց իշխանությունը ծնկի եկավ թուրքի դեմ և կապիտուլացվեց, այդպես էլ ԵՊՀ-ն են ուզում ծնկի բերել և կապիտուլացնել այս ազգադավ իշխանության առջև: Միանգամից ասեմ՝ չի ստացվելու, 102-ամյա Մայր համալսարանը չի կարող ընկրկել հոգեկան տվայտանքի մեջ գտնվող մեկ անձի կամայական որոշումների ու անձնական հիվանդագին ցանկությունների առջև: Մտահոգված լինելով վերոնշյալ խնդրով, այսօր ԵՊՀ գիտական խորհրդի 32 անդամներով դիմել ենք ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին ԵՊՀ գիտական խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու պահանջով: Պահանջը մեկն է. ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի իշխանության կողմից ներկայացված անդամների շարունակական, ոչ բարեխիղճ և անպատասխանատու գործելաոճի պատճառով ԵՊՀ-ում ստեղծված իրավիճակի քննարկում և համապատասխան հայտարարության ընդունում: |
«Կապիտուլյանտ և ազգակործան իշխանությունները հետևողականորեն քանդում են ԵՊՀ-ն». Արմեն Ավետիսյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին



