▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կապույտ մազերով աղջիկը որոշել է ռազմական դասընթացների՞ մասնակցել

Օրերս շատերի ուշադրությանն իր պատմած դեպքով արժանացած կապույտ մազերով աղջիկը կարծես թե որոշել է ռազմական դասընթացների հաճախել(ՈՄԱ-Ողջ մնալու արվեստը):

«Այդ աղջիկը երևի մի քանի օրից կգա մեր դասընթացներին մասնակցելու, նման ցանկություն է հայտնել: Հետը կաշխատենք, նորմալ երեխա կդառնա, ուղղակի սխալ ուղղության վրա էր»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ազատամարտիկ, հետախույզ Վովա Վարդանովը:

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հանձնարարականով և Արցախի Հանրապետության ոստիկանության պետ¸ գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի հրամանով նշանակվել է ծառայողական քննություն¸ որի կատարումը իրականացնում է ԱՀ ոստիկանության Ներքին անվտանգության ծառայությունը։ Ծառայողական քննության շրջանակներում արդեն իսկ մանրամասն բացատրություններ են ներկայացրել ինչպես ոստիկանության մի շարք ծառայողներ¸ այնպես էլ միջադեպերի վերաբերյալ տեղեկություններ ունեցող քաղաքացիներ՝ իրենց նախաձեռնությամբ։

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին