Կառավարության հունվարի 17-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ օրենքի համաձայն՝ կառավարությունը ձևավորված է համարվում, երբ նշանակված են անդամների երկու երրորդը։
«Մենք կգնանք այդ ճանապարհով, անդամների երկու երրորդը կնշանակվի, մյուսները չեն նշանակվի, քանի դեռ մենք վերջնական չենք հստակեցրել կառավարության կազմի փոփոխությունների հետ կապված հարցերը»,-ասաց նա։
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ մի բան ակնհայտ է՝ նախարարությունների թիվը կրճատվելու է։ «Ուղղակի այս պրոցեսը պետք է տանել անցնցում, սահուն ու կանխատեսելի ճանապարհով»,-ասաց վարչապետը։
Նշենք, որ նախատեսվում է նախարարությունների թիվը 17-ից դարձնել 12:
Կառավարության ամբողջական նիստը՝ ստորև տեսանյութում