▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարության այն անդամը, որը հայտարարել է ՝ «Հաջորդ տարի ավելի վատ է լինելու», պարտավոր է հրաժարական տալ

Ինչ անենք, որ չեմ կարողացել ապահովել ավելի լավ կյանք՝ ես հավերժ եմ...

Հայաստանի կառավարության այն անդամը, որը հայտարարել է ՝ ՙՀաջորդ տարի, բնականաբար, ավելի վատ է լինելու՚, պարզապես պարտավոր է հրաժարական տալ... Կապ չունի՝ իր աշխատանքով է դա պայմանավորված, թե արտաքին գործոններով... Պարզապես ցանկացած պարկեշտ մարդ պետք է ազնվություն ունենա ասելու՝ Ես չկարողացա, թող ուրիշ մեկը փորձի... Ու որեւէ մեկը այդ դեպքում իրեն չի դատապարտի, ընդհակառակը շատ լավ կընկալվի ազնվությունը... Ողջ հարցն էլ հենց այն է, որ այդ մարդը ԲՈԼՈՐՈՎԻՆ ՄՏԱԴԻՐ Չէ հրաժարական տալ... Փաստորեն ասում է՝ Հա, իմ օրոք ավելի վատ է լինելու նաեւ հաջորդ տարի եւ դուք պիտի համակերպվեք դրա հետ... Այինքն՝ պաշտոնը կուլ տվեց, կերավ ու մարսեց ազնվության վերջին նշույլները...

Արմեն Դուլյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին